Իտալիայի դեսպանի հետ քննարկվել են հարկային և մաքսային վարչարարության ոլորտում գործակցության հեռանկարները

Copyright © State Revenue Committee of RA All rights reserved

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոյին: Հանդիպմանը քննարկվել են հարկային և մաքսային վարչարարության ոլորտում Հայաստանի և Իտալիայիմիջև համագործակցության հարցերը:

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահը նշել է, որ հարկային և մաքսային վարչարարության ոլորտներում երկու երկրների միջև առկա իրավապայմանագրային բազան հնարավորություն է տալիս փոխգործակցություն ծավալել ինչպես երկկողմ մակարդակում, այնպես էլ այլ միջազգային կազմակերպությունների շրջանակում:

Ռուստամ Բադասյանը բարձր է գնահատել ՏՀԶԿ և ՄԶԾ համատեղ նախաձեռնությամբ իրականացվող «Հարկային տեսուչներ առանց սահմանների» ծրագրի իրականացումը և դրա շրջանակում Իտալիայի հարկային ծառայութան և ՀՀ պետական եկամուտների կոմիտեի միջև ձևավորված համագործակցային միջավայրը: Ծրագիրը հնարավորություն է ընձեռել հայկական կողմին փոխանցել հարկային ստուգմանը վերաբերող գիտելիքներ և հմտություններ:

Կողմերը պատրաստակամություն են հայտնել գործուն քայլեր իրականացնել ուղղված երկու երկրների հարկային և մաքսային մարմինների միջև համագործակցության հետագա ընդլայնմանը:

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Կրակոցներ՝ «Հաղթանակ» զբոսայգու մոտ. կա զոհ և վիրավոր (տեսանյութ)

Հաջորդը

Բացահայտվել են կիբեռհանցագործության դեպքեր

Առնչվող նյութեր
Դիտել

ՆԱՏՕ-ն շահագրգիռ է տարածաշրջանում կայունության և խաղաղության ապահովմամբ. Կոլոմինա

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինա Պիրիսին: Կողմերը…
Դիտել

ՀՀ ՄԻՊ-ը փաստահավաք աշխատանքներ է իրականացրել Կութ գյուղում

Ադրբեջանական զինվորականների հանցավոր արարքները կոպիտ կերպով խախտում են Կութ գյուղի բնակիչների, իրավունքները, երեխաների շահերը։ Այս մասին ֆեյսբուքում գրել…
Դիտել

Նենսի Փելոսին՝ Սուրեն Պապիկյանի հետ տեղի ունեցած հանդիպման մասին

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին թվիթերյան իր էջում  անդրադարձել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ տեղի ունեցած հանդիպմանը։…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share