Իրանը թույլ չի տա, որպեսզի երկրի սահմանների երկայնքով տեղակայվեն ահաբեկիչներ․ ԻԻՀ գլխավոր դատախազ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր դատախազ Մոհամմադ Ջաֆար Մոնթազերիին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարությունից։

Ողջունելով պարոն Մոնթազերիին Հայաստանի Հանրապետությունում՝ վարչապետը նշել է, որ ՀՀ կառավարությունը մեծապես կարևորում է ԻԻՀ հետ հարաբերությունները և գործընկերությունը, այդ թվում՝ իրավապահ ոլորտում: 

«Ուրախ եմ արձանագրել, որ մեր գլխավոր դատախազությունների միջև հաստատված է բավականին արդյունավետ համագործակցություն: Իհարկե, Հայաստանը պատրաստ է արդարադատության ոլորտում նույնպես զարգացնել ու խորացնել համագործակցությունը և Ձեր այցը լավ հնարավորություն է նաև այս ուղղությամբ: ԻԻՀ նախագահի հետ հանդիպումների ընթացքում պայմանավորվել ենք, որ մեր բոլոր գերատեսչությունները միմյանց հետ սերտ համագործակցություն պիտի հաստատեն»,- նշել է վարչապետ Փաշինյանը:

Մոհամմադ Ջաֆար Մոնթազերին իր հերթին նշել է, որ իր այցը բարեկամ և հարևան Հայաստան տեղի է ունենում ՀՀ գլխավոր դատախազի՝ Իրան կատարած այցին ի պատասխան: 

«Իհարկե, կորոնավիրուսի պատճառով այս այցը մի փոքր հետաձգվեց՝ ավելի ուշ կայացավ: Նախքան իմ այցը Հայաստան՝ 2-3 օր առաջ, ես հանդիպել եմ ԻՀՀ նախագահ պարոն Ռայիսիի հետ: Նա խնդրեց իր ջերմ ողջույնները փոխանցեմ Ձեզ, գովեստի խոսքեր հնչեցրեց Ձեր մասին ու ընդգծեց՝ այն հանդիպումը, որ ունեցել եք, շատ լավ և արդյունավետ է եղել»,- նշել է Մոհամմադ Ջաֆար Մոնթազերին:

ԻԻՀ գլխավոր դատախազը հավելել է, որ իր երկիրն առանձնակի կարևորում է Հայաստանի հետ բոլոր ոլորտներում համագործակցության զարգացումն ու ընդլայնումը: Նա շեշտել է, որ երկու երկրների միջև առկա բազմադարյա, բարիդրացիական ու բարեկամական հարաբերությունները լավ հիմք են՝ համատեղ դիմագրավելու տարածաշրջանում առկա մարտահրավերներին և գտնելու անհրաժեշտ լուծումներ՝ իրացնելով նաև գոյություն ունեցող մեծ ներուժը: 

«Մենք շահագրգիռ ենք Հայաստանի հետ կապերի զարգացմամբ՝ ի շահ մեր երկրների»,- նշել է Մոհամմադ Ջաֆար Մոնթազերին:

Պարոն Մոնթազերին ընդգծել է, որ Իրանը հարևանների հետ հարաբերություններում առաջնորդվում է բարիդրացիության քաղաքականությամբ, միևնույն ժամանակ երբեք թույլ չեն տա, որպեսզի երկրի սահմանների երկայնքով տեղակայվեն ահաբեկիչներ և պատերազմ հրահրող ուժեր:

Վարչապետ Փաշինյանն ավելացրել է, որ մեծ տպավորություններ ունի նախագահ Ռայիսիի հետ հանդիպումներից և նշել, որ վերջինիս այն ընդգծումը, ըստ որի՝ Հայաստանի ու Իրանի նոր կառավարությունները միաժամանակ են սկսել գործունեությունը՝ ընկալվում է որպես երկու պետությունների հարաբերություններում նոր էջ բացելու ուղերձ: ՀՀ կառավարության ղեկավարը մարտահրավերներին դիմագրավելու առումով կարևորել է նաև Հայաստանի ու Իրանի միջև տնտեսության ոլորտում համագործակցությանը նոր ազդակ հաղորդելը, մասնավորապես, գազ էլեկտրաէներգիայի դիմաց համաձայնագրի երկարաձգումը, 3-րդ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի շինարարության ավարտին հասցնելը, Մեղրիի ՀԷԿ-ի ծրագրի իրականացումը, Մեղրիի ազատ տնտեսական գոտու ներուժի լիարժեք իրացումը:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին:

Հանդիպման ավարտին Նիկոլ Փաշինյանը խնդրել է իր ջերմ ողջույնները փոխանցել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյյեդ Ալի Խամենեիին և նախագահ Էբրահիմ Ռայիսիին:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Կարևոր նորություն ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության հյուպատոսական ծառայությունից

Հաջորդը

Տիգրան Խաչատրյանը գերմանացի գործընկերներին է ներկայացրել կառավարության հնգամյա ծրագիրը

Առնչվող նյութեր
Դիտել

Հայ-ադրբեջանական հանդիպում Փարիզում

Փարիզում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպման մասին: Այս մասին թվիթերում…
Դիտել

Կառավարությունը կաջակցի Ադրբեջանի ագրեսիայից տուժած Վայոց ձորի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերին. փոխվարչապետ

Կառավարությունը մի շարք ծրագրեր ունի աջակցելու Ադրբեջանի ագրեսիայից տուժած համայնքներին, մարզերին, այս դեպքում՝ Վայոց ձորի, Գեղարքունիքի և Սյունիքի…
Դիտել

Ադրբեջանը կարծում է, որ ԼՂ հարցը լուծված է, ինչը հակասում է Հայաստանի և միջազգային հանրության դիրքորոշմանը. Փաշինյան

Բրյուսելում Հայաստանի, Ադրբեջանի և Եվրոպական խորհրդի ղեկավարների եռակողմ հանդիպման ժամանակ հայկական կողմին հուզող ամենակարևոր հարցերի վերաբերյալ չի հաջողվել…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share