Իրանը պատրաստ է Թեհրանում «3+3» ձևաչափով հանդիպում անցկացնել. Աբդոլահիան

Իրանը պատրաստ է Թեհրանում «3+3» ձևաչափով հանդիպում անցկացնել Ռուսաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի, Հայաստանի և Վրաստանի արտգործնախարարների հետ։ Այս մասին Իրանի մայրաքաղաքում Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Գրուշկոյի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը. հայտնում է Tehran Times- ը։

Հանդիպմանը, որը տեղի է ունեցել փետրվարի 20-ին, կարևորվել է Մոսկվայի և Թեհրանի միջև համագործակցության զարգացումը երկկողմ, տարածաշրջանային և միջազգային մակարդակներում:

«3+3» ձևաչափով հանդիպումներ՝ անդրկովկասյան երեք հանրապետությունների (Հայաստան, Ադրբեջան, Վրաստան) և երեք տարածաշրջանային տերությունների (Ռուսաստան, Թուրքիա, Իրան) մասնակցությամբ, վերջին շրջանում չեն անցկացվել։ «3+3» հարթակի մեկնարկը տրվել է Մոսկվայում՝ 2021 թվականի դեկտեմբերի 10-ին։ Այն ժամանակ վրացական կողմը չի մասնակցել հանդիպմանը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Խաչատուրովը ձերբակալվել է փողերի լվացման մեղադրանքով

Հաջորդը

Բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի ապօրինի շրջանառության հերթական դեպքը

Առնչվող նյութեր
Դիտել

ԵԽԽՎ-ն ուկրաինացի երեխաների բռնի տեղափոխումը Ռուսաստան ճանաչել է որպես ցեղասպանություն

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը բանաձև է ընդունել, որը ճանաչում է ուկրաինացի երեխաների արտաքսումն ու բռնի տեղափոխումը Ռուսաստան որպես ցեղասպանություն։…
Դիտել

Մոլդովան կարող է ԵՄ անդամ դառնալ մինչև 2030 թվականը

Մոլդովան կարող է Եվրամիության անդամ դառնալ մինչև 2030 թվականը. չորեքշաբթի օրը նման կարծիք է հայտնել հանրապետության նախագահ Մայա…
Դիտել

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հնդկաստանի նորանշանակ դեսպանին

Ապրիլի 18-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հնդկաստանի նորանշանակ դեսպան Նիլակշի Սահա Սինհային: Քարտուղարը շնորհավորել է նորանշանակ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share