Իրանից Հայաստան արտահանումը 3 ամսում աճել է 21 տոկոսով

Իրանից Հայաստան արտահանումն այս տարի 3 ամսում՝ մարտի 21-ից հունիսի 21-ը, աճել է 21 տոկոսով (իրանական օրացույցային տարվա առաջին եռամսյակ):

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես տեղեկացնում է Tehran Times-ը, այս մասին հայտնել է Իրանի Իսլամական Հանրապետության մաքսային վարչության խոսնակ Ռուհոլլահ Լաթիֆին:

Երեք ամսում Իրանը Հայաստան է արտահանել 74 մլն դոլարի ապրանք։

Իրանը և Հայաստանը Երևանում մայիսի կեսին կայացած հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի նիստի արդյունքում ստորագրել են փոխըմբռնման հուշագիր։ Հուշագիրը ստորագրել են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ու  Իրանի էներգետիկայի նախարար Ալի Աքբար Մեհրաբիանը:

Ըստ պաշտոնյաների՝ համատեղ հանձնաժողովի 17-րդ նիստի անցկացման նպատակը երկու երկրների հարաբերությունների իրական և շոշափելի զարգացումն էր։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Լեհաստան

Հաջորդը

Ավարտվել են Ստեփանակերտի՝ պատերազմի հետևանքով վնասված ծննդատան վերանորոգման աշխատանքները.ԱՀ քաղաքաշինության նախարարություն

Առնչվող նյութեր
Դիտել

ՃՏՊ Աշտարակ-Էջմիածին ավտոճանապարհին․ կա զոհ

Հունիսի 27-ին, ժամը 02։46-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Էջմիածին ավտոճանապարհին՝ Սասունիկ գյուղի մոտակայքում…
Դիտել

Երկու անձի մեղադրանք է ներկայացվել պարեկներին կաշառք առաջարկելու համար

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթների շրջանակներում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ վարորդներ Կ. Մ.-ն…
Դիտել

Սպանություն Երևանում, կա երկու զոհ․ 27-ամյա երիտասարդ է ձերբակալվել. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share