Իրանում հայտնել են ընթացիկ տարում 241 մլրդ խմ գազի արդյունահանման մասին

«Փարս» նավթագազային ընկերության ղեկավարի տեղակալ Սալման Խազայը մարտի 15-ին  հայտարարել է  ընթացիկ տարում «Հարավային Պարս» հանքավայրում 241 միլիարդ խորանարդ մետր գազի արդյունահանման մասին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է իրանական IRNA գործակալությունը:

Ելույթ ունենալով «Հարավային Փարս» հանքավայրի 14-րդ փուլի բացման արարողության ժամանակ՝ Խազայը նշել է, որ համաշխարհային հանածո վառելիքի պաշարների 70%-ը գտնվում է Պարսից ծոցում։

Ըստ աղբյուրի՝ Խազայը նշել է, որ այս համատեղ հանքավայրում օրական արտադրվում է 700 հազար բարել գազային կոնդենսատ։ «Դրանից 450,000 բարելն ուղարկվում է «Պարսից ծոցի աստղ» նավթավերամշակման գործարան՝ երկրին անհրաժեշտ բենզին արտադրելու համար», – ասել է նա:

«Հարավային Փարս» հանքավայրը աշխարհի ամենամեծ գազային հանքավայրն է, որը գտնվում է Կատարի և Իրանի սահմանին։ Այն էներգիայի հիմնական աղբյուրներից մեկն է, որը պարունակում է մոտ 51 տրիլիոն խորանարդ մետր բնական գազ և 7,9 միլիարդ խորանարդ մետր բնական գազի կոնդենսատ։ Գազի հանքավայրը զբաղեցնում է 9700 քառակուսի կիլոմետր տարածք, որից 3700 քառակուսի կիլոմետրը գտնվում է Իրանի տարածքային ջրերում։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ԿԳՄՍ նախարարը ներկայացրել է Բրյուսովի համալսարանի ռեկտորի պաշտոնակատարին

Հաջորդը

Թուրքիայում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 14-ի

Առնչվող նյութեր
Դիտել

Ադրբեջանը շարունակում է արգելափակված պահել Լաչինի ճանապարհը

Արդեն հինգերորդ օրն է Ադրբեջանը շարունակում է արգելափակված պահել Արցախը Հայաստանին միացնող միակ ճանապարհը։ Ավելի քան 1100 մարդ,…
Դիտել

ՏԿԵ նախարարն այցելել է Մարմարիկի ջրամբար

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը Կոտայքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում մարզպետ Ահարոն Սահակյանի և Ջրային կոմիտեի նախագահ…
Դիտել

Հայաստանի և Իսպանիայի ԱԳ նախարարներն անդրադարձել են 44-օրյա պատերազմի հումանիտար հետևանքներին

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի մամուլի համար հայտարարությունը՝ Իսպանիայի ԱԳ նախարար Խոսե Մանուել Ալբարես Բուենոյի հետ հանդիպման արդյունքներով. Հարգելի՛ …

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share