Իրանցի ֆուտբոլիստը մահապատժի կենթարկվի

Իրանական «Տրակտոր» և «Ռահ Ահան» ակումբների նախկին ֆուտբոլիստ Ամիր Նասր-Ազադանին մահապատժի է դատապարտվել ժողովրդական բողոքի ցույցերին մասնակցելու համար։ Armsport.am֊ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Iran Wire-ը։

Աղբյուրի տեղեկացմամբ՝ ֆուտբոլիստը նոյեմբերի վերջին ձերբակալվել է, իսկ ավելի ուշ նրա անունը հայտնվել է մահապատժի դատապարտվածների ցուցակում։ Ֆուտբոլիստը մեղադրվում է «Աստծու դեմ պատերազմ սկսելու» մեջ։

Ցուցակում հիմա 28 մարդու անուն է։

Իրանի կառավարության դեմ բողոքի ցույցերը սկսվել են սեպտեմբերին՝ Մահսի Ամինիի մահվանից հետո։ Աղջկան ոստիկանությունը բռնել էր «հիջաբը ոչ պատշաճ ձևով կրելու» համար, ավելի ուշ նա հայտնվել էր կոմայի մեջ ու մահացել։ Ըստ իրանական ԶԼՄ-ների՝ իրավապահ մարմինների ներկայացուցիչները ծեծի էին ենթարկել Ամինիին, ինչն էլ դարձել էր կոմայի պատճառ։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ադրբեջանի ԱԳՆ-ն ռուսական կողմին դիվանագիտական նոտա է հղել

Հաջորդը

Երկրաշարժ Երևան քաղաքից 20 կմ հարավ

Առնչվող նյութեր
Դիտել

Նոր Նորք վարչական շրջանի բաժին 3 անձի ներխուժման դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի բաժին 3 անձի ներխուժման, սպառնալիքներ հնչեցնելու և պայթյուն կատարելու…
Դիտել

Հաագայի դատարանը հրապարակեց Լաչինի վերաբերյալ որոշումը

Արդարադատության միջազգային դատարանը հրապարակեց Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ ժամանակավոր միջոց կիրառելու պահանջի մասին որոշումը։ Դատարանը կիրառում է հետևյալ…
Դիտել

Հայաստանում էլեկտրական մեքենաների լիցքավորման կայանների թիվը կավելանա եւս 10-ով

Հայաստանում էլեկտրական մեքենաների լիցքավորման կայանների թիվը կավելանա եւս 10-ով: Նախատեսվում է նաև ընդլայնել աշխարհագրությունը։ Այս մասին գրում է AnalitikaUA.net-ը՝…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share