Լաչինի միջանցքի փակման կապակցությամբ հայտարարության նախագիծը չընդունվեց ԱԺ օրակարգում

Լաչինի միջանցքի փակման կապակցությամբ ԱԺ «Հայաստան» խմբակցության հեղինակած հայտարարության նախագիծը չընդգրկվեց ԱԺ օրակարգում։

Նախագծին կողմ քվեարկեցին միայն «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները, իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» չմասնակցեց քվեարկությանը։ Արդյունքում նախագիծը ստացավ 28 կողմ ձայն։

Ավելի վաղ այս հայտարարությունը բացասական եզրակացության էր արժանացել ԱԺ մշտական հանձնաժողովում։

«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի գնահատմամբ. «Մոտենում է Լաչինի միջանցքի փակմամբ Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության դրսևորման 100 օրը։ Ցավում եմ, որ ևս մեկ անգամ պետք է արձանագրենք, որ չենք կարողանում, այնուամենայնիվ, մեր պետականության համար հույժ կարևոր հարցերի վերաբերյալ ունենալ միասնական տեսակետ»։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Քաղաքացու գրպանում հայտնաբերվել է կալանավորված անձի համար նախատեսված կասկածելի զանգված

Հաջորդը

Միջազգային հանրությունը պետք է անհապաղ և նպատակաուղղված գործողություններ իրականացնի. նախագահ

Առնչվող նյութեր
Դիտել

Ձերբակալություն՝ Սևան քաղաքում զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու կասկածանքով

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնի քննիչների և ՀՀ ոստիկանության ծառայողների հետ համատեղ իրականացված…
Դիտել

Ընդդիմադիր խմբակցությունները չեն մասնակցի Հանրապետության նախագահի ընտրությանը

Ազգային ժողովի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները որոշել են չմասնակցել Հանրապետության նախագահի ընտրությանը։ «Հայաստանի Սահմանադրությունը պահանջում է, որ…
Դիտել

2020թ․ սեպտեմբերի 25-ին ինձ զեկուցել են, որ պատերազմի հավանականությունը 30% է. վարչապետ

Այսօր ԱԺ քննիչ հանձնաժողովում Անդրանիկ Քոչարյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց՝ 2020թ․ ԱԱԾ-ն, հետախուզական ծառայությունը հստակ տեղեկություններ ունեցե՞լ են…
Դիտել

Ստեփանակերտում ջրի հարցը շարունակում է օրակարգային մնալ (տեսանյութ)

Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում ջրի հարցը շարունակում է օրակարգային մնալ։ Քաղաքի որոշ մասն արդեն ավելի քան 10 օր զրկված…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share