Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից անցակետի տեղադրումը խաթարում է խաղաղ գործընթացը. Կանադայի ԱԳՆ

Կանադան խորապես մտահոգված է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղն արտաքին աշխարհի հետ միակ կապի միջոց հանդիսացող Լաչինի միջանցքում անցակետի տեղադրմամբ:

Այս մասին ասված է Կանադայի ԱԳՆ հայտարարության մեջ, որում նաև նշվում է, որ այս գործողությունը խաթարում է տարածաշրջանի կայունությունն ու խաղաղ գործընթացը:

«Ադրբեջանի իշխանություններին կոչ ենք անում կրկին բացել Լաչինի միջանցքը: Այն պետք է բաց լինի ևանխոչընդոտ ապահովվի մարդկանց ու ապրանքների տեղաշարժի ազատությունը: Կանադան կողմերին կոչ է անում վերսկսել բանակցությունները և զերծ մնալ սահմանի երկայնքով իրավիճակի հետագա սրումից կամ թշնամական գործողություններից»,- ասված է Կանադայի արտաքին գերատեսչության տարածած հայտարարության մեջ:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Մահացել է Տիկնիկային արվեստի գործիչների միջազգային միության նախագահ Արմեն Սաֆարյանը

Հաջորդը

ՆԳՆ հորդորը քաղաքացիներին՝ անձնագրային ծառայություններից օգտվելու վերաբերյալ

Առնչվող նյութեր
Դիտել

Հանրային սննդի ծառայությունների մատուցման սահմանափակումներ՝ Արցախում․ որոշումն այսօր ուժի մեջ է մտնում

Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են. «Հիմք ընդունելով «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ…
Դիտել

Երկրաշարժի հետևանքով Հալեպում զոհվածների թվում ազգությամբ երկու հայ կա. ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանի տեղեկացմամբ երկրաշարժի հետևանքով Սիրիայի Հալեպ քաղաքում զոհվածների թվում ազգությամբ երկու հայ կա։…
Դիտել

Միջազգային հանրությունը պետք է դատապարտի պատասխանատվության ենթարկի Ադրբեջանին

Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ թագավորության խորհրդարանի Լորդերի պալատի անդամ բարոնուհի Քերոլայն Քոքսն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share