Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից անցակետի տեղադրումը խաթարում է խաղաղ գործընթացը. Կանադայի ԱԳՆ

Կանադան խորապես մտահոգված է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղն արտաքին աշխարհի հետ միակ կապի միջոց հանդիսացող Լաչինի միջանցքում անցակետի տեղադրմամբ:

Այս մասին ասված է Կանադայի ԱԳՆ հայտարարության մեջ, որում նաև նշվում է, որ այս գործողությունը խաթարում է տարածաշրջանի կայունությունն ու խաղաղ գործընթացը:

«Ադրբեջանի իշխանություններին կոչ ենք անում կրկին բացել Լաչինի միջանցքը: Այն պետք է բաց լինի ևանխոչընդոտ ապահովվի մարդկանց ու ապրանքների տեղաշարժի ազատությունը: Կանադան կողմերին կոչ է անում վերսկսել բանակցությունները և զերծ մնալ սահմանի երկայնքով իրավիճակի հետագա սրումից կամ թշնամական գործողություններից»,- ասված է Կանադայի արտաքին գերատեսչության տարածած հայտարարության մեջ:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Մահացել է Տիկնիկային արվեստի գործիչների միջազգային միության նախագահ Արմեն Սաֆարյանը

Հաջորդը

ՆԳՆ հորդորը քաղաքացիներին՝ անձնագրային ծառայություններից օգտվելու վերաբերյալ

Առնչվող նյութեր
Դիտել

Իրանի ԱԳ նախարարը տարածաշրջանային շրջագայություն է սկսել

Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբոլլահիանը տարածաշրջանային շրջագայություն է սկսել՝ քննարկելու Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև ընթացող ռազմական գործողությունները։ Այս…
Դիտել

Սահմանային ամբողջ ծառայությունները իրականացվելու են միայն հայկական ծառայությունների կողմից. Արմեն Գրիգորյան

Ապաշրջափակման հարցում կարևոր սկզբունքներից է սուվերենությունն ու փոխադարձությունը: Այս մասին «Լուրեր»-ի հետ զրույցում ասել է ԱԽ քարտուղար Արմեն…
Դիտել

ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները՝ ՀՀ նախագահի թեկնածու առաջադրելու մասին (տեսանյութ)

Ազգային Ժողովի խմբակցություններն այսօր անդրադարձել են ՀՀ նախագահի թեկնածուներ առաջադրելու հարցին: Ընդդիմադիր պատգամավորները նշել են, որ առայժմ հստակ…
Դիտել

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ստեփանակերտից քիչ հեռու բենզինի պահեստ է պայթել

ՄԻ շարք հայաստանյան լրատվամիջոցներ ու ֆեյսբուքյան օգտարերեր հայտնում են Ստեփանակերտում բենզալցակայանի պայթյունի մասին: Հաղորդվում է բազմաթիվ տուժածների մասին: …

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share