Լեռնային Ղարաբաղի հարցում վերջին ժամանակներս տեսել ենք հետընթաց. Նեդ Փրայս

Լեռնային Ղարաբաղի հարցում ԱՄՆ-ն հետընթաց է արձանագրել և ցանկանում է տեսնել  Հայաստանի և Ադրբեջանի միջև կառուցողական երկխոսության վերականգնումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը:

«Մենք պատրաստվում ենք անել այն, ինչն, ի վերջո, առավել օգտակար է: Եվ անցած տարեվերջին տեղի ունեցան մի քանի հանդիպումներ, որոնք պետքարտուղարը կազմակերպեց իր գործընկերների միջև՝ եռակողմ հանդիպում Հայաստանի և Ադրբեջանի միջև, որին մասնակցում էր պետքարտուղար Բլինքենը: Մենք դա արեցինք Բլեյր Հաուսում: Մենք դա արեցինք Նյու Յորքում: Իհարկե, վերջին ժամանակներս մենք տեսել ենք հետընթաց, երբ խոսքը վերաբերում է Լեռնային Ղարաբաղին: Մենք ակնկալում ենք, որ կառուցողական երկխոսությունը կվերականգնվի: Մենք պատրաստ ենք երկկողմ համագործակցության: Մենք պատրաստ ենք համագործակցել գործընկերների հետ և նրանց միջոցով, ԵԱՀԿ-ի միջոցով կամ, եթե և երբ հարմար լինի, եռակողմ ձևաչափով, ինչպես արել ենք նախկինում», – ասել է Փրայսը:

Ըստ դիվանագետի՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ակնկալում է առաջիկա օրերին հեռախոսազրույց ունենալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

«Պետքարտուղարը հնարավորություն ունեցավ զրուցելու Հայաստանի ղեկավարի հետ: Ես ակնկալում եմ, որ նա առաջիկա օրերին հնարավորություն կունենա զրուցելու նախագահ Ալիևի հետ», – ասել է նա։

Նեդ Փրայսը նաև ընդգծել է, որ չնայած Կովկասյան բանակցությունների հարցերով ԱՄՆ պետքարտուղարության ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերի պաշտոնաթողությանը, գերատեսչությունում կան բազմաթիվ մարդիկ, ովքեր ներգրավված են այս գործընթացում, որոնցից մեկն էլ պետքարտուղար Բլինքենն է:

«Սա նրա համար անձնական առաջնահերթություն է», – ընդգծել է պետքարտուղարության խոսնակը:

Ինչ վերաբերում է այն հարցին, թե հայկական ու ադրբեջանական կողմերից ովքեր են լինելու բանակցությունների սեղանի շուրջը՝ երկրի ղեկավարները, թե նախարարները, Փրայսը պատասխանել է, որ դա կողմերի որոշելու հարցն է:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Իմ խորին ցավակցություններն եմ հայտնում զինծառայողների հարազատներին. ՀՀ-ում ՄԹ դեսպան

Հաջորդը

Գերմանիան տանկեր կուղարկի Ուկրաինա, բայց պայմանով

Առնչվող նյութեր
Դիտել

Վահան Քերոբյանը հանդիպել է գործարարների հետ

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հանդիպել է գործարարների հետ։ Այս մասին տեղեկացրել են Էկոնոմիկայի նախարարությունից։ Առանձին հանդիպումների ընթացքում…
Դիտել

Արկը պայթել էր համայնքին պատկանող շինության բակում (լուսանկարներ)

Արցախի իրավապահ մարմինները շարունակում են վեր հանել վերջին օրերին Ասկերանի շրջանի համայնքների ուղղությամբ արձակված կրակոցների հետեւանքները: «Ինչպես արդեն…
Դիտել

Մահացած քաղաքացին նույնականացվել է

«Սուրմալու» առևտրի տարածքում պայթյունի հետևանքով անհետ կորած համարվող քաղաքացիներից մեկը նույնականացվել է։ Մահացած քաղաքացին Գագիկ Կառլենի Կարապետյանն է։…
Դիտել

Հայաստանի ազգային հավաքականն առաջին մարզումն է անցկացրել Իսլանդիայի և Ռումինիայի դեմ հանդիպումներին ընդառաջ (տեսանյութ)

Հոկտեմբերի 2-ին Հայաստանի ազգային հավաքականը սկսել է մարզական հավաքը, իսկ երեկոյան անցկացրել առաջին մարզումը ՀՖՖ Տեխիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում:…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share