Հայաստանի ազգային հավաքականն առաջին մարզումն է անցկացրել Իսլանդիայի և Ռումինիայի դեմ հանդիպումներին ընդառաջ (տեսանյութ)

Հոկտեմբերի 2-ին Հայաստանի ազգային հավաքականը սկսել է մարզական հավաքը, իսկ երեկոյան անցկացրել առաջին մարզումը ՀՖՖ Տեխիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում: Առայժմ հավաքականին են միացել միայն VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայում հանդես եկող հետեւյալ ֆուտբոլիստները.

Դարպասապահներ

Դավիդ Յուրչենկո – «Ալաշկերտ»

Անատոլի Այվազով – «Ուրարտու»

Ստանիսլավ Բուչնև – «Փյունիկ»

Պաշտպաններ

Ժոաո Ժորդի Արարատ Մոնրոյ – «Նոա»

Դավիթ Տերտերյան – «Արարատ-Արմենիա»

Տարոն Ոսկանյան – «Ալաշկերտ»

Հրայր Մկոյան – «Արարատ»

Ժիրայր Մարգարյան – «Արարատ»

Կիսապատշպաններ

Էրիկ Վարդանյան – «Փյունիկ»

Արտակ Գրիգորյան – «Ալաշկերտ»

Կարեն Մուրադյան – «Արարատ-Արմենիա»

Արտյոմ Ավանեսյան – «Արարատ-Արմենիա»

Ալիկ Առաքելյան – «Արարատ»

Հարձակվող

Ալեքսանդր Կարապետյան – «Նոա»

Հոկտեմբերի 4-ին ազգային ընտրանին կմեկնի Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաք, որտեղ կշարունակի նախապատրաստությունն առաջիկա հանդիպումներին: Այստեղ մեր ընտրանուն կմիանան հավաքական հրավիրված մյուս ֆուտբոլիստները:

Հաշվի առնելով Երևանից Ռեյկյավիկ թռիչքի երկարությունը՝ որոշվել է մարզական հավաքը սկսել Ֆրանկֆուրտում՝ թռիչքի տարածությունը կրճատելու, ինչպես նաև արտերկում հանդես եկող ֆուտբոլիստների ժամանումը մարզական հավաքին ավելի հարմարավետ կերպով կազմակերպելու նպատակով: Ազգային հավաքականն Իսլանդիա կմեկնի հոկտեմբերի 6-ին:  

Հայաստանի ազգային հավաքականը ՖԻՖԱ ԱԱ 2022 որակավորման փուլի J խմբում նախ հոկտեմբերի 8-ին Ռեյկյավիկում կհյուրընկալվի Իսլանդիային, ապա 3 օր անց Բուխարեստում կմրցի Ռումինիայի ընտրանու հետ։ 

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 907 նոր դեպք

Հաջորդը

Սպասվում է անձրև և ամպրոպ

Առնչվող նյութեր
Դիտել

Ըմբշամարտի երիտասարդական ԱԱ-ում Հայաստանն արդեն 3 մեդալ է նվաճել

Ըմբշամարտի Մ23 տարեկանների աշխարհի առաջնություն. Մալխաս Ամոյանը՝ ոսկե, Գևորգ Թադևոսյանը՝ արծաթե, Հրաչյա Պողոսյանը՝ բրոնզե մեդալակիր Իսպանիայի Պոնտեվեդրա քաղաքում…
Դիտել

Հակամարտության լուծումը հնարավոր է բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում․ Արա Այվազյան

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդեի հետ հանդիպումից հետո լրատվամիջոցներին ասել…
Դիտել

Հայկական կողմը ստացել է Ադրբեջանի առաջարկները. Աղաջանյան

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը հայտարարել է, որ Հայաստանը ստացել է Ադրբեջանի փոխանցած խաղաղության պայմանագրի…
Դիտել

Լյուքսեմբուրգը մտահոգված է Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ ռազմական գործողություններով

Լյուքսեմբուրգը խորապես մտահոգված է Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ ռազմական գործողություններով, ինչը հանգեցրել է բազմաթիվ զոհերի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share