Հակամարտության լուծումը հնարավոր է բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում․ Արա Այվազյան

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդեի հետ հանդիպումից հետո լրատվամիջոցներին ասել է, որ ռազմական գործողությունների ավարտից 4 ամիս անց Ադրբեջանը խախտում է միջազգային հումանիտար իրավունքը և մարդու իրավունքները՝ գերեվարության մեջ պահելով հայ ռազմագերիներին և պատանդի կարգավիճակում հայտնված քաղաքացիական անձանց։

«Թուրքիայի անմիջական մասնակցությամբ և ղեկավարությամբ ԼՂ հակամարտության գոտի հազարավոր օտարերկրյա զինյալ ահաբեկիչների և վարձկանների տեղափոխումը և արցախահայության դեմ ռազմական գործողությունների կիրառումը ոչ միայն միջազգային իրավունքի ոտնահարում էր, այլև ԵԱՀԿ հանձնառությունների խախտում։ Այն ձևավորեց երկու վտանգավոր նախադեպ՝ զանգվածային ոճրագործություններով և ուժի կիրառմամբ հակամարտության լուծման փորձը և այլ տարածաշրջաններից ԵԱՀԿ պատասխանատվության գոտի զինյալ ահաբեկիչների մասսայական ներմուծումը, որը պետք է արժանանա դատապարտման»,- ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը։

Այվազյանը նաեւ ասել է, որ Հայաստանը եռակողմ հայտարարությունը դիտարկում է որպես հրադադարի վերականգնմանը և անվտանգության վերահաստատմանն ուղղված փաստաթուղթ։ Թեև այն պարունակում է խաղաղ կարգավորմանն առնչվող որոշ դրույթներ, սակայն այն չի ներառում դրա առանցքային տարրերը, որոնցից առաջնայինը Արցախի կարգավիճակի հարցն է՝ հիմնված արցախահայության ինքնորոշման իրավունքի վրա։

«Հակամարտության վերջնական քաղաքական լուծումը հնարավոր է բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում։ Տարածաշրջանի վերջին զարգացումներն  ընդգծեցին, որ մենք կարիք ունենք ԵԱՀԿ Մինսկի խմբի ուժեղ, շեշտում եմ՝ ուժեղ համանախագահության, որը կկարողանա առաջնորդել խաղաղ գործընթացը՝ տարիների ընթացքում մշակված սկզբունքների և տարրերի հիման վրա»,- հավելեց նախարարը։ Ըստ Այվազյանի՝ Հայաստանը կարևորում է ԵԱՀԿ նախագահության, այդ  թվում՝ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դերակատարումը»,- ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Բարեփոխման ծրագիր ՀՊՏՀ-ում

Հաջորդը

Բայդենը բարձրացնում է հարկերը

Առնչվող նյութեր
Դիտել

Բանակի կարիքների համար հավաքված գումարը յուրացրել են

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը պարբերաբար համացանցում մշտադիտարկումներ է անցկացնում, որի արդյունքում հայտնաբերվել են սոցիալական ցանցերի օգտատերերի կողմից բանակին…
Դիտել

Հայաստանի հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման համար հատկացումները կրկնապատկվելու են

 2024 թվականի պետական բյուջեով հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման համար նախատեսվում է ծախսել 1 միլիարդ 159 միլիոն դրամ։…
Դիտել

Մրցույթի համար հայտ է ներկայացրել 6 հեռուստաընկերություն. ՀՌՀ

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում հոկտեմբերի 10-ին, ժամը 12-ին հրապարակվելու են hանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական սփռման մրցույթի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share