Բանակի կարիքների համար հավաքված գումարը յուրացրել են

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը պարբերաբար համացանցում մշտադիտարկումներ է անցկացնում, որի արդյունքում հայտնաբերվել են սոցիալական ցանցերի օգտատերերի կողմից բանակին օգնելու պատրվակով քաղաքացիների շրջանում իրականացված դրամահավաքի դեպքեր։

Մասնավորապես, ֆեյսբուքյան օգտատեր Զ.Ս.-ն 2022-2023 թթ-ի ընթացքում իր ֆեյսբուքյան էջի միջոցով իրականացրել է դրամահավաք՝ քաղաքացիներից հավաքելով 500.000-1.000.000 ՀՀ դրամ գումար, որի զգալի մասն առերևույթ յուրացրել է:

Մեկ այլ ֆեյսբուքյան օգտատեր՝ Է.Ս.-ն, իր ֆեյսբուքյան էջում տեղադրելով բանկային հաշվեհամարներ, ինչպես ՀՀ քաղաքացիներից, այնպես էլ արտերկրում բնակվող անձանցից հավաքագրել է մոտ 300.000 ԱՄՆ դոլար գումար՝ իբր բանակի համար անհրաժեշտ պարագաներ պատրաստելու և նվիրաբերելու նպատակով։ Մինչդեռ պարզվել է, որ նշված գումարի մեծ մասն առերևույթ յուրացրել է:

Նշված երկու դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 255 հոդվածի հատկանիշներով (խարդախություն) նախաձեռնվել են քրեական վարույթներ:

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը շարունակում է հետևողական աշխատանքներ իրականացնել` ՀՀ զինված ուժերին օժանդակության պատրվակով, անձնական շահագրգռություններից ելնելով, հակաիրավական և հանցավոր գործունեությամբ զբաղվող անձանց հայտնաբերելու, նման դեպքերին քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ ՀՀ զինված ուժերի բարի համբավին և հեղինակությանը վնասելուն, խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով քաղաքացիներին մոլորության մեջ գցելուն ուղղված ցանկացած գործողությունից:

Միաժամանակ օրինապահ քաղաքացիներին կոչ ենք անում նմանատիպ գործունեությամբ զբաղվող անձանց կամ սոցիալական ցանցերի օգտատերերի մասին տեղեկություններ ունենալու դեպքում այդ մասին անմիջապես տեղեկացնել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությանը կամ ցանկացած իրավապահ մարմնի։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները կայցելեն Երասխ

Հաջորդը

Երկու երկրների միջև ամրապնդվող կապերը բխում են մեր ժողովուրդների և քաղաքների շահերից. Տիգրան Ավինյանն ընդունել է ՀՀ-ում ԻԻՀ դեսպանին

Առնչվող նյութեր
Դիտել

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է Անգլիկան Եկեղեցու առաջնորդի հետ

Հունվարի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի Հայոց թեմ կատարած…
Դիտել

ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են հոսպիտալ տեղափոխված զինծառայողներին

Հայաստանի Սև լճին հարակից տարածքում ադրբեջանական զինծառայողների սադրած միջադեպից հետո հոսպիտալ ՀՀ զինծառայողներին այսօր այցելել են Մարդու իրավունքների…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share