Տավուշի որևէ գյուղ հանձնելու մասին խոսք չի եղել. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Ադրբեջանին անկլավային 4 գյուղերի վերադարձի հարցին։ Նա նշել է, թե երբեք ոչ մի քննարկման ժամանակ խոսք չի եղել և չի կարող լինել Տավուշի որևէ գյուղ հանձնելու մասին․ «Երբ ադրբեջանական մամուլում բարձրաձայնվում են գյուղերի անուններ, Հայաստանի տարածքում երբեք այդպիսի անուններով գյուղեր չեն եղել․ ընդ որում, ոչ միայն խորհրդային ժամանակներում, այլև դրանից հետո»,- ասել է նա։

Ըստ վարչապետի՝ պետք է ելնել դե յուրե առկա իրողություններից։ Փաշինյանը նաև խոսել է սահմանագծման ու սահմանազատման աշխատանքների մասին՝ շեշտելով, որ այս հարցում չի բացառում, որ դելիմիտացիայի գործընթացը կարող է սկսվել Տավուշից. «Եւ այս գործընթացի շուրջ որոշումներ կայացնելիս մենք պետք է ելնենք իրողությունների և իրավիճակի համապարփակ վերլուծությունից»։

Նա ասել է, թե կայցելի Տավուշի մարզ՝ տեղում հնարավոր խնդիրներին ծանոթանալու համար. «Այս պահի դրությամբ մենք որոշումներ չունենք։ Բայց ես կարծում եմ՝ մենք պետք է այս ընդհանուր պրոցեսը կառավարենք այդ տրամաբանությամբ»։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հիմնանորոգվում է Մարգարա-Վանաձոր-Տաշիր-ՀՀ պետական սահման ավտոճանապարհի Աշտարակի հատվածը 

Հաջորդը

ՀՀ սահմանապահ ծառայությունն արդեն իսկ բավարար փորձ է ձեռք բերել, որպեսզի «Զվարթնոցում» հսկողությունն իրականացնի առանց ռուսական կողմի աջակցության․ վարչապետ

Առնչվող նյութեր
Դիտել

Հայ եկեղեցու 11-րդ պատվիրանը՝ Ռուսաստանից բացի այլ Աստվածներ չպիտի լինեն քեզ համար   

Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում  տեղի է ունեցել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու եպիսկոպոսաց հավաք, որի…
Դիտել

Պուտինն ու Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել

Ինչպես տեղեկցանում է ՌԴ նախագահի պաշտոնական կայքը՝ հայկական կողմի նախաձեռնությամբ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ…
Դիտել

Մանրամասներ Աստանայում կայացած եռակողմ հանդիպումից (տեսանյութ)

Հոկտեմբերի 14-ին Աստանայում տեղի է ունեցել Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը։ Կողմերը քննարկել են 2020թ. նոյեմբերի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share