ՀՀ սահմանապահ ծառայությունն արդեն իսկ բավարար փորձ է ձեռք բերել, որպեսզի «Զվարթնոցում» հսկողությունն իրականացնի առանց ռուսական կողմի աջակցության․ վարչապետ

«ՀՀ սահմանապահ զորքերը նամակով դիմել են ՀՀ-ում ՌԴ սահմանապահ զորքերին, շնորհակալություն են հայտնել ՀՀ անկախությունից ի վեր Զվարթնոց օդանավակայանում ծառայություն իրականացնելու և անվտանգությունն ապահովելու, սահմանային հսկողություն իրականացնելու հարցում ցուցաբերած աջակցության և մատուցված ծառայության համար». հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ըստ նրա, ՌԴ սահմանապահ զորքերին ուղարկված նամակում նաև տեղեկացվել է, որ քանի որ մեր երկրում պետական ինստիտուտները զարգանում են, այս ողջ ընթացքում՝ նաև ՌԴ գործընկերների աջակցությամբ, ՀՀ սահմանապահ ծառայությունը, մասնավորապես, Զվարթնոց օդանավակայանում, արդեն իսկ բավարար փորձ, հմտություն և հնարավորություններ է ձեռք բերել, որպեսզի օդանավակայանում սահմանապահ հսկողությունն իրականացնի առանց ռուսական կողմի աջակցության․ «Սա է նամակի բովանդակությունը»․ պարզաբանել է վարչապետը։ 

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Տավուշի որևէ գյուղ հանձնելու մասին խոսք չի եղել. Փաշինյան

Հաջորդը

ՀՀ շուրջ անվտանգային իրավիճակը շարունակում է մնալ լարված․ պատրաստ ենք լուծումների. վարչապետ

Առնչվող նյութեր
Դիտել

ՀՀ առողջապահության նախարարությունը պատասխանել է Երեւանի քաղաքապետին

Անդրադառնալով սոցիալական հարթակում մանկապարտեզների սահմանափակումների վերաբերյալ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի գրառմանը՝ հարկ է նշել, որ համաճարակի պայմաններում մանկապարտեզներում…
Դիտել

Պաշտոնից ազատում և կարգապահական տույժեր՝ Գլխավոր դատախազի հրամաններով

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի որոշմամբ՝ 2023 թվականի մայիսի 15-ին հարուցվել է կարգապահական վարույթ, որի շրջանակում պարզվել է,…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share