ՀՀ շուրջ անվտանգային իրավիճակը շարունակում է մնալ լարված․ պատրաստ ենք լուծումների. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե ՀՀ շուրջ անվտանգային իրավիճակը շարունակում է մնալ լարված։

Նա շեշտել է, որ ՀՀ տարածքի սահմանագծից դուրս ոչ մի հավակնություն չպետք է ունենալ. «Այս սահմանագծից դուրս ցանկացած հավակնություն օգտագործվելու է որպես մեր խոցելի տեղ»։

Ըստ նրա, ՀՀ սահմանից այնկողմ եղածը մերը չէ. «Այս գծից այսկողմ ինչ կա՝ մերն է։ Եվ մեր անվտանգությունը մենք պատրաստվում ենք իրականացնել այս տրամաբանությամբ»։ 

Վարչապետը նաև նշել է, թե հիմա միլիմետրերի ճշտությամբ գիտեն՝ որտեղով է անցնում ՀՀ սահմանը․ «Պետք է գնալ տեղում այդ սահմանը նայել»։ Նա ասել է, թե խնդիր չունեն՝ նայեն Տավուշի, Սյունիքի, թե Վայոց ձորի մարզերում. «Մենք պատրաստ ենք գնալ լուծումների»,- ասել է նա։

Փաշինյանն անդրադարձել է նաև դիվերսիֆիկացիայի հարցին՝ ասելով, թե այսօրվա աշխարհում արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիայի հետ կապված հաջողությունների մասին խոսելը տեղին չի համարում. «Պետք է կայունանա իրադրությունը, որ խոսենք հաջողության մասին։ Դեռ կայուն չէ․ հասկանալիորեն նկատի ունեմ ՀՀ-ն։ Բայց ՀՀ կայունությունն էլ, տարածաշրջանի կայունությունն էլ կախված են միջավայրի կայունությունից, գլոբալ կայունությունից, և այդտեղ բազմաթիվ հարցեր կան»։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՀՀ սահմանապահ ծառայությունն արդեն իսկ բավարար փորձ է ձեռք բերել, որպեսզի «Զվարթնոցում» հսկողությունն իրականացնի առանց ռուսական կողմի աջակցության․ վարչապետ

Հաջորդը

21-ամյա երիտասարդը դանակով մի քանի անգամ հարվածել է 17-ամյա երիտասարդին

Առնչվող նյութեր
Դիտել

Չի բացառվում՝ խաղաղության պայմանագիրն անցնի հանրաքվեի ճանապարհով

ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը չի բացառել, որ խաղաղության պայմանագիրը կարող է անցնել հանրաքվեի ճանապարհով։ Լրագրողների հետ ճեպազրույցում…
Դիտել

Սյունիքի նախկին մարզպետի որդին կալանավորվել է, նրա մեղադրանքը փոփոխվել է

Սյունիքի նախկին մարզպետի որդին Տ․ Խաչատրյանը կալանավորվել է, նրա մեղադրանքը փոփոխվել է։ Այս մաիսն տեղեկացնում են ՔԿ-ից։ Մասնավորապես,…
Դիտել

«Ձեր քաջությանը համարժեք պատասխան պետք է տանք»․ Ֆրանսիայի ԱԺ նախագահն այցելել է Զինվորի տուն

Ֆրանսիայի ԱԺ նախագահ Յաել Բրաուն-Պիվեի գլխավորած պատվիրակությունն այսօր այցելել է Զինվորի տուն: Զինվորների հարցին, թե ի՞նչ գործառույթ է…
Դիտել

Վեդիի ՀՓՋ-ն համալրվել է «Ուրալ-5557» հրշեջ-փրկարարական ավտոմեքենայով

Արտակարգ իրավիճակների նախարարության Արարատի մարզային փրկարարական վարչության Վեդիի հրշեջ-փրկարարական ջոկատը համալրվել է «Ուրալ-5557» մակնիշի հրշեջ-փրկարարական ավտոմեքենայով: Հանձնման արարողությանը…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share