Երկու երկրների միջև ամրապնդվող կապերը բխում են մեր ժողովուրդների և քաղաքների շահերից. Տիգրան Ավինյանն ընդունել է ՀՀ-ում ԻԻՀ դեսպանին

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդունել է ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին, ով իր դիվանագիտական առաքելությունն է ավարտում մեր երկրում: Ողջունելով հյուրին՝ Երևանի փոխքաղաքապետն առանձնակի կարևորել է բոլոր այն նոր ծրագրերի շրջանակը, որոնք թարմացնում ու նոր թափ են հաղորդում երկու երկրների ու քաղաքների հարաբերություններին: Մասնավորապես անդրադառնալով երկու մայրաքաղաքների միջև հաստատված գործակցությանը՝  Տիգրան Ավինյանն ընդգծել է, որ Երևանը պատրաստ է կյանքի կոչել բոլոր պայմանավորվածություններն ու գործնական փուլ տեղափոխել նախանշված ծրագրերը:   

«Մենք պետք է հստակեցնենք ժամկետները, ծրագրերն ու ոլորտային պատասխանատուներին, որպեսզի հնարավորին կարճ ժամկետում աշխատանքային ծրագրում ներառված բոլոր նախագծերը գործնական ընթացք ստանան: Մեր երկու երկրների միջև ամրապնդվող կապերը բխում են երկու ժողովուրդների և քաղաքների  շահերից, ուստի մենք պետք է անենք ամեն ինչ, որ այդ կապերն էլ ավելի ամրապնդվեն ու զարգանան»,- ընդգծել է փոխքաղաքապետ Ավինյանը: 

Շնորհակալություն հայտնելով գործակցության պատրաստակամության համար՝ դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին իր հերթին կարևորել է գործակցության շրջանակում ընդգրկված ծրագրերը գործնական փուլ տեղափոխելու անհրաժեշտությունը: 

«Պարոն Ավինյան, դեռևս կառավարությունում Ձեր պաշտոնավարման ընթացքում մենք ունեցել ենք ընդգրկուն քննարկումներ, և ուրախ եմ, որ այսօր էլ երկու մայրաքաղաքների մակարդակում եք Ձեր ներուժը ներդնելու: Իրականում, կա մեծ հնարավորություն՝ գործակցությունն ընդլայնելու և անհրաժեշտ է ակտիվացնել ոչ միայն փոխայցելությունները, այլև մասնագետների փոխանակումներն ու քաղաքային տարբեր կառույցների առարկայական  շփումները»,- նշել է դեսպանը:    

Կողմերը կարևորել են նաև իրանցի զբոսաշրջիկների հետաքրքրությունն ու Երևանը՝ որպես նախընտրելի ուղղություն, և համոզմունք հայտնել, որ այս ոլորտը ևս մասնագիտական առումով պետք է ընդգրկվի գործակցության ծրագրերում: 
Հանդիպման ավարտին Տիգրան Ավինյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին գործնական մոտեցման համար և հոջողություններ մաղթել հետագա գործունեության մեջ: 

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Բանակի կարիքների համար հավաքված գումարը յուրացրել են

Հաջորդը

Երևանի Գևորգ Չաուշի փողոցում տեղի ունեցած ավտովթարի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Առնչվող նյութեր
Դիտել

Թուրքիայի տարբեր հատվածներում այսօր 3 երկրաշարժ է տեղի ունեցել

Այսօր առավոտյան Թուրքիայի արևելյան, կենտրոնական և արևմտյան շրջաններում երեք երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական…
Դիտել

Մերձավոր Արևելքի առաջնորդները հակամարտության սրում չեն ցանկանում. Բլինքեն

Իսրայելի և մի շարք արաբական պետությունների ղեկավարները անցյալ շաբաթ այդ երկրներ այցելած ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին հավաստիացրել են,…
Դիտել

Թուրքիայի ԿԸՀ-ն հայտնել է նախագահական ընտրությունների արդյունքները

Թուրքիայի ներկայիս ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախագահական ընտրություններում հավաքում է ձայների 49,4, իսկ ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն՝…
Դիտել

Թբիլիսիում ակցիա է անցկացվել՝ Ռուսաստանի հետ ուղիղ ավիահաղորդակցությունից հրաժարվելու պահանջով

Վրաստանի քաղաքացիները երկուշաբթի երեկոյան Թբիլիսիի խորհրդարանի մոտ բողոքի ոչ մեծ ակցիա են անցկացրել՝ իշխանություններին կոչ անելով հրաժարվել Ռուսաստանի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share