Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները կայցելեն Երասխ

Հայաստանում հավատարմագրված միջազգային դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները հունիսի 15-ին կայցելեն Երասխի այն հատված, որի ուղղությամբ ադրբեջանական կողմը ագրեսիայի է դիմել: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին: 

ԱԳ նախարարն ուշագրավ համարեց, որ այդ վայր, Երասխի այդ հատված մեկնել է ԵՄ մշտադիտարկման առաքելությունը: «Վաղը մեր հրավերով այնտեղ ներկա կգտնվեն նաև ՀՀ-ում հավատարմագրված միջազգային դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ: Հարցն անշուշտ կպահենք նրանց ուշադրության կենտրոնում»,-ասաց Միրզոյանը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ադրբեջանի ԶՈւ-ն հունիսի 14-ին ժամը 11:45-ի սահմաններում կրակ է բացել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում է ստացել օտարերկրյա 2 քաղաքացի:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ԱԱՀ-ի հետվերադարձի գործընթացում լինում են խարդախություններ. վարչապետը հայտնեց՝ կան կալանավորվածներ

Հաջորդը

Բանակի կարիքների համար հավաքված գումարը յուրացրել են

Առնչվող նյութեր
Դիտել

Ղազախստանը պատրաստ է սահմանազատման և սահմանագծման իր փորձով կիսվել Հայաստանի և Ադրբեջանի հետ

Ղազախստանը պատրաստակամություն է հայտնել պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման իր փորձով կիսվել Հայաստանի և Ադրբեջանի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝…
Դիտել

Երկրաշարժ Իրանի Խոյ քաղաքից 41 կմ հարավ-արևմուտք

Սույն թվականի մարտի 16-ին, տեղական ժամանակով ժամը՝ 15:47-ին (Գրինվիչի ժամանակով ժամը՝ 11:47-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության…
Դիտել

Միրզոյանն ու Լավրովը քննարկել են ԼՂ հարցով եռակողմ համաձայնությունների կյանքի կոչման ընթացքը

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ սեպտեմբերի 1-ին տեղի ունեցած հեռախոսազրույցում քննարկել է…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share