Ըմբշամարտի երիտասարդական ԱԱ-ում Հայաստանն արդեն 3 մեդալ է նվաճել

Ըմբշամարտի Մ23 տարեկանների աշխարհի առաջնություն. Մալխաս Ամոյանը՝ ոսկե, Գևորգ Թադևոսյանը՝ արծաթե, Հրաչյա Պողոսյանը՝ բրոնզե մեդալակիր

Իսպանիայի Պոնտեվեդրա քաղաքում ընթացող ըմբշամարտի երիտասարդական ԱԱ-ում Հայաստանն արդեն 3 մեդալ է նվաճել։

77 կգ քաշայինների պայքարում հաղթողի տիտղոսը նվաճել է Մալխաս Ամոյանը՝ եզրափակչում 7:2 հաշվով առավելության հասնելով Մոլդովայի ներկայացուցիչ Ալեքսանդր Գուտուի նկատմամբ։

87 կգ քաշային Գևորգ Թադևոսյանը եզրափակչում 4։7 հաշվով ցավալի պարտություն է կրել Հունգարիայի ներկայացուցչից և հռչակվել երիտասարդական ԱԱ-ի փոխչեմպիոն։

Պատվո հարթակի երրորդ աստիճանին էլ կկանգնի 63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանը։ Վճռորոշ գոտեմարտում Պողոսյանը մրցել է Ուկրաինայի ներկայացուցիչ Մաքսիմ Լիուի հետ և հաղթանակ տարել։

Այսօր պայքարի դուրս եկած մեր 5 ըմբիշներից պայքարը կշարունակի միայն Սահակ Հովհաննիսյանը: 67 կգ քաշային հայ ըմբիշը վաղը՝ հոկտեմբերի 19-ին, սփոփիչ գոտեմարտ կանցկացնի և հաղթելու դեպքում կպայքարի բրոնզե մեդալի համար։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հեռացվել են Սյունիքի համայնքների տեղանունների կեղծ` ադրբեջաներեն տարբերակները. Արման Թաթոյան

Հաջորդը

Ադրբեջանական ստորաբաժանումները կրկին կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ

Առնչվող նյութեր
Դիտել

Ամենայն Հայոց Կաթողիկոսը նախապատրաստում է ՀՀ և ԼՂՀ նախկին նախագահների հետ նոր հանդիպում

Ամենայն Հայոց Կաթողիկոսը այս օրերին առանձին հանդիպումներ է ունեցել նախագահների հետ։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է…
Դիտել

Արցախում ռուս խաղաղապահներն անցկացրել են «Ընտանիքի պատմություն՝ Հաղթանակի պատմություն» ակցիան

Ռուս խաղաղապահներն Արցախում անցկացրել են «Ընտանիքի պատմություն՝ Հաղթանակի պատմություն» ակցիան՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի 76-ամյակին:  Ինչպես հայտնում…
Դիտել

Մոուրինյոն ցանկանում է աշխատել Հենրիխ Մխիթարյանի հետ

Ժոզե Մոուրինյոն պատրաստակամություն է հայտնել աշխատել Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share