Հեռացվել են Սյունիքի համայնքների տեղանունների կեղծ` ադրբեջաներեն տարբերակները. Արման Թաթոյան

«Թաթոյան» հիմնադրամի և Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի արևմտյան տարածաշրջանի համատեղ ջանքերով «Google Maps» և «Google Earth» հավելվածներից հեռացվել են ՀՀ Սյունիքի մարզի համայնքների տեղանունների կեղծ` ադրբեջաներեն տարբերակները

«Google» ընկերության հետ աշխատանքի արդյունքում «Թաթոյան» հիմնադրամին և Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի արևմտյան տարածաշրջանի համատեղ ուժերով հաջողվել է «Google Maps» և «Google Earth» հավելվածներից հեռացնել ՀՀ Սյունիքի մարզի համայնքների տեղանունների կեղծ` ադրբեջաներեն տարբերակները։

Ինչպես նշվել էր սեպտեմբերի 29-ի հայտարարությամբ, Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամը Սիսիան քաղաքի բնակիչներից մեկի ահազանգի հիման վրա պարզել էր, որ «Google Maps» և «Google Earth» հավելվածներում անվանափոխված և կեղծ կամ գոյություն չունեցող ադրբեջանական անուններով են նշված ՀՀ Սյունիքի մարզի դպրոցներ, այգիներ, հրապարակներ և այլն:

Օրինակ «Որոտան» գետը նշված է ադրբեջանական անվանումով՝ «Bazarçay» կամ Սիսիանի զբոսայգին անվանակոչված է Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի անունով կամ Աթաթուրքի անունով, կամ Սյունիքի մարզպետարանի տեղանքը նշված է միայն ադրբեջաներենով՝ «Zəngəzur Vilayəti Administrasiyası» և այլն: Անգամ փորձ են արել փոխել Սիսիան քաղաքի անունը Qarakilise։

Նմանատիպ մոտեցմամբ ադրբեջաներենով էին նշված նաև տեղանուններ Մեղրիում, Կապանում։

Ակնհայտ էր, որ սա ադրբեջանական իշխանությունների՝ Սյունիքն ադրբեջանական լինելու վերաբերյալ բացարձակ կեղծ թեզը ներկայացնելու եղանակ էր։ Ավելին, դրանով փորձ էր արվում լեգիտիմացնել ադրբեջանական հանցավոր ներխուժումները և հարձակումները ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ։

Հեռացվել են նաև ադրբեջաներենով նշված կեղծ այլ տեղանուններ:

Հարկ ենք համարում հատուկ կարևորել Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի արևմտյան տարածաշրջանի արագ արձագանքը, «Google» ընկերությանը հետ կապ հաստատելը և աշխատանքի հետևողականությունը։

Մանրամասները ներկայացված են կից հրապարակվող լուսանկարներում, որտեղ համեմատվում են նախկին կեղծ ադրբեջանական տեղանուններով տարբերակները ներկայիս՝ վերացված տարբերակների հետ։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հայաստանին անհրաժեշտ է քաղաքական եւ դիվանագիտական աջակցություն. Էդուարդ Աղաջանյան

Հաջորդը

Ըմբշամարտի երիտասարդական ԱԱ-ում Հայաստանն արդեն 3 մեդալ է նվաճել

Առնչվող նյութեր
Դիտել

ԼՂ—ից Հայաստան է տեղահանվել 29.000 երեխա. ՅՈՒՆԻՍԵՖ

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) Իտալիայի մասնաճյուղի հաղորդագրության համաձայն, Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխված փախստականների թվում 29 հազար երեխա կա։…
Դիտել

Արցախում բացահայտվել է պաշտոնատար անձի կողմից խոշոր չափով հոգեմետ նյութի ապօրինի շրջանառության դեպք

Սույն թվականի հոկտեմբեր ամսում ԱՀ ազգային անվտանգության ծառայության կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներով պարզվել է, որ N զորամասի…
Դիտել

Ապօրինի հատված 344 ծառ՝ պատճառված 30մլն դրամի վնաս. քրեական գործն ուղարկվել է դատարան

ՀՀ դատախազության և նրա տարածքային ստորաբաժանումների կողմից շարունակվում է քրեական հետապնդման մյուս մարմինների հետ գործակցությամբ հետևողական քեաիրավական պայքարը…
Դիտել

Երեւանում ավելացել է հանցագործությունների թիվը

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Երևան քաղաքի դատախազությունում անցկացրել է խորհրդակցություն: Ամփոփվել են 2021թ. ընթացում մայրաքաղաքում հանցավորության ընդհանուր…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share