Լրջագույն ու վտանգավոր նախադեպ է ստեղծվում. «Արդար Հայաստան» կուսակցության հայտարարությունը

Նիկոլ Փաշինյանը պարտավոր է հանրությանը ներկայացնել Ղազախստան զորք ուղարկելու համար ՀԱՊԿ անվտանգության խորհրդի որոշման իրական հիմքերը։ «Արդար Հայաստան» կուսակցության հայտարարությունը.

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուշ գիշերին հայտարարություն է տարածել՝ հայտնելով, որ Ղազախստանի հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարդ Տոկաեւի դիմումի հիման վրա և Ղազախստանի ազգային անվտանգությանը եւ ինքնիշխանությանը սպառնացող վտանգների բերումով, որն առաջացել է այդ թվում արտաքին միջամտության արդյունքում, ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն որոշում է կայացրել սահմանափակ ժամանակահատվածով Ղազախստանի հանրապետություն ուղարկել ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր՝ այդ երկրում իրավիճակի կայունացման եւ կարգավորման նպատակով:

«Արդար Հայաստան» կուսակցությունը հարկ է համարում արձանագրել, որ առերևույթ լրջագույն ու վտանգավոր նախադեպ է ստեղծվում, երբ ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերը ներգրավվում են ՀԱՊԿ անդամ պետությունների ներքաղաքական խնդիրների հանգուցալուծման գործում։
Այսօր Ղազախստանն է, վաղը կարող է լինել Հայաստանը՝ դրանից բխող բոլոր հետևանքներով հանդերձ։

ՀԱՊԿ պայմանագրի 2-րդ հոդվածի համաձայն մեկ կամ մի քանի անդամ պետությունների անվտանգության, կայունության, տարածքային ամբողջականության եւ ինքիշխանության սպառնալիքի ի հայտ գալու կամ միջազգային խաղաղության եւ անվտանգության սպառնալիքի դեպքում անդամ պետություններն անհապաղ գործի են դնում համատեղ խորհրդակցության մեխանիզմը իրենց դիրքորոշումները համակարգելու նպատակով, մշակումեւ անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկում նման անդամ պետություններին օգնություն ցուցաբերելու համար՝ սպառնալիքի վտանգի վերացման նպատակով։ Իսկ նույն պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն, եթե անդամ պետություններից որևէ մեկը ենթարկվի ագրեսիայի (անվտանգությանը, կայունությանը, տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը սպառնացող զինված հարձակման), ապա, դա անդամ պետությունների կողմից կհամարվի որպես ագրեսիա (անվտանգությանը, կայունությանը, տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը սպառնացող զինված հարձակում) սույն Պայմանագրի բոլոր անդամ պետությունների դեմ:

Տվյալ դեպքում, նման որոշում կայացնելուց առաջ անհրաժեշտ է ներկայացնել անհերքելի ապացույցներ, որ Ղազախստանը ենթարկվել է իր անվտանգությանը, կայունությանը, տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը սպառնացող զինված հարձակման։

Նկատի ունենալով, որ Նիկոլ Փաշինյանն այս պահին հանդիսանում է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ, հետևաբար նա պարտավոր է հանրությանը ներկայացնել նման որոշման համար հիմք հանդիսացող իրական հիմքերը, հակառակ դեպքում հարկադրված ենք լինելու կայացված որոշումը գնահատել որպես Հայաստանին պարտադրված և իր պետական շահերին հակասող հերթական քայլը, որի հետևանքով վտանգվելու է Հայաստանի միջազգային վարկը։

«ԱՐԴԱՐ ՀԱՅԱՍՏԱՆ» Կուսակցության կառավարման խորհուրդ
06․01․2022թ»․

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Որոշում է կայացվել Ղազախստան ուղարկել ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր. Նիկոլ Փաշինյան

Հաջորդը

Ահաբեկչական խմբավորումների ներթափանցման մասին լուրերը տագնապալի են. ՀՀ ԱԳՆ

Առնչվող նյութեր
Դիտել

Չեմ կարող ասել, որ որևէ կոնկրետ արդյունք ունենք․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ որոշ մանրամասներ է ներկայացրել Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետների հանդիպումից։…
Դիտել

Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի դեսպան Կիշան Դան Դևալին (տեսանյութ)

Փետրվարի 14-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի դեսպան Կիշան Դան Դևալին՝ դիվանագիտական առաքելությունն ավարտելու…
Դիտել

Երկրաշարժ Իրանում. ցնցումները զգացվել են նաև Հայաստանում

Սեպտեմբերի 21-ին, տեղական ժամանակվ ժամը 21:57-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 17:57-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share