ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Ոստիկանության զորքերի կազմավորման 30-ամյակի առթիվ

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ոստիկանության զորքերի կազմավորման 30-ամյակի առթիվ։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ  նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Ուղերձում ասված է․

«Սիրելի հայրենակիցներ,

Շնորհավորում եմ Ոստիկանության զորքերի ողջ անձնակազմին և հրամանատարությանը՝ կազմավորման 30-ամյակի կապակցությամբ:

Ոստիկանության զորքերը ձևավորվեցին փաստացի պատերազմի բովում, անկախության կերտման ճանապարհին, երբ մեր նորաստեղծ պետությունը մի կողմից հարկադրված էր դիմակայել արտաքին հակառակորդին, մյուս կողմից պայքարել երկրի ներսում կարգուկանոնի հաստատման, տարբեր հանցավոր խմբերի և երևույթների դեմ:

Հայաստանի Ոստիկանության զորքերին վիճակված էր հանդես գալ երկու ճակատում էլ և երկու դեպքում էլ ոստիկանության ծառայողները պատվով հաղթահարեցին այս փորձությունները՝ ունենալով նաև ծանր ու անմոռանալի կորուստներ:

Անշուշտ, 30 տարում Ոստիկանության զորքերն անցել են դժվարին կայացման ճանապարհ՝ առնչվելով տարբեր բարդությունների: Բայց նաև այսօր վստահաբար կարող ենք ասել, որ ոստիկանության զորքերը լիովին համահունչ են իրենց կոչման հետ՝ ապահովելով հասարակական կարգն ու բոլորիս անվտանգությունը:

Կրկին շնորհավորում եմ Ոստիկանության զորքերի ողջ անձնակազմին և խոնարհվում հայրենիքի պաշտպանության համար զոհված ոստիկանության ծառայողների հիշատակի առաջ»:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Վեդիի ՀՓՋ-ն համալրվել է «Ուրալ-5557» հրշեջ-փրկարարական ավտոմեքենայով

Հաջորդը

ԵՄ երկրները լիակատար կոնսենսուսի են հասել Ուկրաինային թեկնածուի կարգավիճակ տալու հարցում

Առնչվող նյութեր
Դիտել

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահի հետ

Տեղի է ունեցել հեռախոսազրույց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսիի միջև: Վարչապետ Փաշինյանը…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share