Խելք/Relq տեխնոլոգիական դպրոցը մեկնարկում է հինգերորդ անվճար դասընթացը՝ Cyber Security թեմայով

«Խելք» տեխնոլոգիական դպրոցը շարունակում է ընդունել հայտեր նոր՝ հինգերորդ դասընթացի համար, որը նորից փորձելու է հասնել բոլոր այն խմբերին, ովքեր այլ հավասար պայմաններում չեն կարող անվճար ու որակյալ ՏՏ կրթություն ստանալ: Խելք դպրոցի առաջիկա անվճար դասընթացը  այս անգամ նվիրված է կիբեռ անվտանգությանը (Cyber Security), տևողությունը 6 ամիս է, ուսուցումը՝ հիմնականում առցանց: Փորձելով լինել առավել հասանելի, դպրոցը որպես հիմնական թիրախային խմբեր դիտարկում է կանանց, 44-օրյա պատերազմի մասնակիցներին, ինչպես նաեւ մարզերի եւ Արցախի բնակիչներին, տեղահանված անձանց:

Անցած 2 տարիների ընթացքում «Խելք» դպրոցի  ուսանողներն ամբողջօրյա առցանց դասերի ընթացքում սովորել են վեբ ծրագրավորում՝ բացառապես նախագծային ուսուցման մեթոդաբանությամբ, որը հնարավորություն է տալիս գործնականում զուգահեռաբար կիրառել ստացված գիտելիքներն ու զարգացնել ծրագրավորման համար անհրաժեշտ հմտությունները:

Խելք անվճար տեխնոլոգիական դպրոցն աշխատում է ֆրանսիական SIMPLON կրթական ընկերության հավատարմագրված ծրագրով, որն աշխարհում ունի 100-ից ավելի դպրոցներ եւ իրակացնում է բացառապես նախագծային ուսուցում։ Դպրոցի չորս սերունդներն

անվճար սովորել և սովորում են կայքերի ծրագրավորում (web development)՝ 6 ամիս տևողությամբ և առցանց ձևաչափով։ Չորս հոսքերի ընդունելության ժամանակ ստացվել է շուրջ 1300 հայտադիմում, որից ընտրվել եւ ծրագրին մասնակցել են շուրջ 110-ը։

«Խելք» դպրոցը նաեւ համագործակցում է ՏՏ ոլորտի ընկերությունների հետ, որոնք համաձայնում են դասընթացի ավարտից անմիջապես հետո սովորողներին առնվազն մեկ ամսով ներգրավել որպես փորձնակ՝ ինթերն։

Նոր` կիբեռ անվտանգության դասընթացի համար հայտերն ընդունվում են մինչեւ մայիսի 16-ը, հետեւյալ հղումով՝ https://bit.ly/3mszTpP

Հարցերի դեպքում կարող եք գրել mariam@relq.am հասցեով։ *Հայաստանում նոր ՏՏ դպրոց հիմնելու գաղափարն առաջացել է 2020 թվականի պատերազմի օրերին ֆրանսահայ Սիրիլ Հարպուտլյանի մոտ: Հայաստան ու Արցախ ամեն տեսակ օգնություն ուղարկելիս մի օր Սիրիլի 10-ամյա որդին հորը հարցրել է, թե էլ ինչ “չսպառվող” բան կարելի է անել օգնելու համար: Դա էլ առիթ է դարձել կրթական հիմնադրամ եւ ՏՏ դպրոց հիմնելու համար: Սիրիլին միացել են նաեւ այլ ֆրանսահայեր եւ ամերիկահայեր, ովքեր օգնում են կազմակերպել դպրոցի համար ֆոնդերի հայթայթմանն ու կայուն աշխատանքի կազմակերպմանը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ռազմական բալանսի ճեղքվածքը վերականգնելու լուրջ ծրագրեր ունենք. վարչապետ

Հաջորդը

Ես որևէ բան չեմ բանակցել, որ փաստաթուղթ հայտնվի սեղանին․ վարչապետ

Առնչվող նյութեր
Դիտել

Արայիկ Հարությունյանը ողջունել է Ռուբեն Վարդանյանի՝ Արցախ տեղափոխվելու որոշումը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 8-ին ընդունել է բարերար Ռուբեն Վարդանյանին։  Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի…
Դիտել

Երևանը՝ 21, Թբիլիսին՝ 44, Բաքուն՝ 85-րդ տեղում. աշխարհի ամենաապահով քաղաքները

Երևանն աշխարհի ամենաանվտանգ քաղաքների ցանկում զբաղեցրել է 21-րդ տեղը՝ զգալիորեն առաջ անցնելով Հարավային Կովկասի իր հարևաններից՝ Թբիլիսիից ու…
Դիտել

ՀՀ ՄԻՊ-ը փաստահավաք աշխատանքներ է իրականացրել Կութ գյուղում

Ադրբեջանական զինվորականների հանցավոր արարքները կոպիտ կերպով խախտում են Կութ գյուղի բնակիչների, իրավունքները, երեխաների շահերը։ Այս մասին ֆեյսբուքում գրել…
Դիտել

Արվեստագետ մարդու անկեղծ խոստովանանքը․ Մայիս Մխիթարյան (տեսանյութ)

Արվեստի աշխարհ, ներշնչանք, աստվածատուր շնորհ… Ի՞նչ է արվեստը հենց իր՝ արվեստագետի աչքերով, ինչու՞ է ստեղծագործում արվեստի մարդը, ո՞րն…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share