Խոշոր հրդեհ Արցախի Ասկերանի շրջանի Դահրավ համայնքում. այրվել է 4 բնակելի տուն

Հուլիսի 18-ին՝ ժամը 18:10-ին Ասկերանի արտակարգ իրավիճակների շրջանային բաժնի ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել Ասկերանի շրջանի Դահրավ գյուղում բռնկված հրդեհի մասին: Ըստ նախնական տվյալների՝ այրվել է բնակելի տուն:

Բնակչությանն օգնություն ցուցաբերելու և հրդեհաշիջման աշխատանքներ կատարելու նպատակով անմիջապես կանչի վայր է մեկնել Աստղաշենի հրշեջ հենակետի մեքենան՝ մեկ մարտական հաշվարկով: Գնահատելով իրավիճակի լրջությունը Ասկերանի ՀՓՄ-ից ևս մեկ մարտական հաշվարկ մեկնել է օգնության:

Արցախի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ ուղեկցվող թեթև քամու միջոցով հրդեհն արագ տարածվել է հարևանությամբ գտնվող փայտե կոնստրուկցիաներով կառուցված հին շինություններում և բնակելի տներում:

Ասկերանի հրշեջ փրկարարներին միացել են ԱԻ ծառայության փրկարար ուժերի վարչության հրշեջ փրկարարական ևս 2 մարտական հաշվարկ, այնուհետև Բերքաձորի հենակետի փրկարարները:

Դեպքի վայր է ժամանել և անձնակազմին տեղում ցուցումներ ու հրահանգներ տվել ԱԻ պետական ծառայության տնօրեն գնդապետ Մեխակ Արզումանյանը՝ տեղակալ Սամվել Հայրումյանի ուղեկցությամբ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:10-ին, լիամարվել` 23։50-ին։

Ըստ նախնական տեղեկության՝ ամբողջությամբ այրվել է իրար մոտ գտնվող 4 տուն, պատճառելով նյութական մեծ մնասներ (վնասների չափը ճշտվում է)։ Բարեբախտաբար մարդկային տուժածներ չկան:

Հրդեհի վերաբերյալ ստուգումներ է իրականացնում ծառայության պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Շիրակի մարզպետը հետևել է Գյումրի-Հացիկ-Կարմրաքար ճանապարհահատվածում իրականացվող հիմնանորոգման աշխատանքներին

Հաջորդը

Բորելը հաստատել է Ուկրաինային զենքի համար լրացուցիչ միջոցներ հատկացնելու մասին ԵՄ որոշումը

Առնչվող նյութեր
Դիտել

Հրազենային վիրավորում է ստացել ՀՀ զինված ուժերի մեկ զինծառայող

Օգոստոսի 17-ին, ժամը 14։45-ից սկսած, Ադրբեջանի զինված ուժերը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի,…
Դիտել

ՔԿ նախագահն ընդունել է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների մի խումբ ծնողների

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն ընդունել է 2020 թվականի արցախյան պատերազմում զոհված զինծառայողների մի խումբ ծնողների: Այս…
Դիտել

«ՍԱՍ ֆուդ կորտ»-ի 2-րդ հարկից ծուխ է նկատվել. փրկարարներ են մեկնել դեպքի վայր

Հունիսի 4-ին, ժամը 12:45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայում գտնվող «ՍԱՍ ֆուդ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share