Խոշտանգումների մասին հայտնել են գրեթե բոլոր վերադարձած գերիները. ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակիցները հոկտեմբերի 6-ին առանձին հանդիպումներ ու զրույցներ են ունեցել ՀՀ վերադարձած 17 գերիներից 16-ի հետ, որի արդյունքներով կներկայացնեն առանձին զեկույց: Այնտեղ կարձանագրվեն բոլոր այն փաստական տվյալները, որոնք հայտնել են տղաները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը։

Նա նաև ընդգծեց, որ հայ զինծառայողներն անգամ բժիշկների կողմից են վատ վերաբերմունքի արժանացել։

«Մեկ տղա կա, որն այս պահին հոսպիտալում է գտնվում, նրա հետ այսօր առանձնազրույց կունենանք։ Մենք առանձին զեկույց կներկայացնենք, որտեղ կարձանագրենք այն փաստական տվյալները, որոնք հայտնել են տղաները։ Այդ հարցազրույցներով մենքներկայացրել ենք փաստեր խոշտանգումների, վատ վերաբերմունքի, նվաստացումների վերաբերյալ»,–ասաց Գրիգորյանը` հավելելով, որ խոշտանգումների մասին հայտնել են գրեթե բոլոր գերիները։

Նրա խոսքով` 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո հայրենիք վերադարձած գերիների հետ նույնպես առանձնազրույց էին ունեցել և առանձին զեկույց են հրապարակել։ Գրիգորյանը նշեց, որ ադրբեջանական կողմի ձեռագիրը չի փոխվել։

Մարդու իրավունքների պաշտպանը հավելեց, որ զեկույցը կներկայացնեն միջազգային կառույցներին։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել

Հաջորդը

ՔՏՀԱՏՄ-ն «Փեթակ»-ի աշխատանքները դադարեցնելու որոշում է կայացրել

Առնչվող նյութեր
Դիտել

Ադրբեջանի ԱԳ նախարարությունն արձագանքել է Հայաստանի վերաբերյալ Եվրոպական խորհրդարանում ընդունված բանաձևին

Ադրբեջանի արտգործնախարարությունն արձագանքել է երեկ Եվրոպական խորհրդարանում ընդունված «Եվրոպական Միության և Հայաստանի միջև առավել սերտ կապերի և Ադրբեջանի…
Դիտել

Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի և Ալիևի հետ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույցներ է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Ելիսեյան…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share