ՔՏՀԱՏՄ-ն «Փեթակ»-ի աշխատանքները դադարեցնելու որոշում է կայացրել

ՔՏՀԱՏՄ-ն հայտնում է, որ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի՝ 2021 թվականի հունիսի 10-ի հանձնարարագրի համաձայն՝ հունիսի 14-18-ը ստուգում էր իրականացվել «Փեթակ» ՍՊ ընկերությունում։

Դրա արդյունքում հայտնաբերվել էին հրդեհային անվտանգության կանոնների 12 խախտումներ։

Դրա հիմքով կազմվել էր վարչական արձանագրություն, և ընկերության տնօրենը ենթարկվել էր վարչական պատասխանատվության։ Բացի այդ՝ Տեսչական մարմնի կողմից ընկերությանը տրվել էր կարգադրագիր՝ հայտնաբերված խախտումները վերացնելու վերաբերյալ։

Կարգադրագրի 12 կետերով խախտումները վերացնելու համար սահմանվել էր ողջամիտ ժամկետ։
Վերջին կետի կատարման վերջնաժամկետ էր սահմանվել 2022 թվականի հունիսի 23-ը։

Տեսչական մարմնի ղեկավարի 2022 թվականի օգոստոսի 22-ի հանձնարարագրի հիման վրա նախորդ տարի տրված կարգադրագրի պահանջների կատարումը պարզելու նպատակով օգոստոսի 22-25-ը ներառյալ ՏՄ մասնագետները հետազոտություն են իրականացրել ընկերությունում։


Արդյունքում պարզվել է, որ նախորդ տարի իրականացված հրդեհատեխնիկական հետազոտության արդյունքում արձանագրված հրդեհային անվտանգության կանոնների խախտումները վերացնելու վերաբերյալ տրված կարգադրագրի պահանջներն ամբողջությամբ չեն կատարվել, և խախտումները չեն վերացվել։


Ուստի՝ նման խախտումներով ընկերության հետագա աշխատանքները կարող են անմիջական և ուղղակի սպառնալիք ստեղծել մարդկանց անվտանգության համար։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Հրդեհային անվտանգության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի «ը» կետով և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 3-րդ մասով՝ ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը որոշում է կայացրել դադարեցնել ՀՀ ք․ Երևան, Արշակունյաց 17ա հասցեում գործող «Փեթակ» ՍՊ ընկերության աշխատանքները։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Խոշտանգումների մասին հայտնել են գրեթե բոլոր վերադարձած գերիները. ՄԻՊ

Հաջորդը

Իլհամ Ալիևը մեկնել է Սանկտ Պետերբուրգ

Առնչվող նյութեր
Դիտել

Ծովակալ Սերգեյ Ավակյանցը ազատվել է ՌԴ Խաղաղօվկիանոսյան նավատորմի հրամանատարի պաշտոնից և նոր պաշտոնի է նշանակվել

Ռուսաստանի Խաղաղօվկիանոսյան նավատորմի հրամանատար, ծովակալ Սերգեյ Ավակյանցը նշանակվել է նոր պաշտոնում՝ ռազմամարզական պատրաստության և հայրենասիրական դաստիարակության կենտրոնների համակարգող…
Դիտել

Կանխվել է Հայաստանից 29 միլիոն 510 հազար ռուբլու ապօրինի արտահանման փորձը

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի  Արևելյան մաքսատուն-վարչության  Բագրատաշենի մաքսային-կետ բաժնի ծառայողները և Մաքսանենգության դեմ պայքարի վարչության Գուգարքի տարածաշրջանային բաժնի…
Դիտել

Մենք կարիք ունենք վերաիմաստավորել հաղթանակի և խաղաղության գաղափարները. ՀՀ նախագահ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձը Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ. «Սիրելի հայրենակիցներ,Այսօր Հաղթանակի և խաղաղության օրն է:Հիշենք բոլորին,…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share