Կայացել է Լավրով Ալիև հանդիպումը

Բաքվում հունիսի 23-ի երեկոյան կայացել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և Ալիևի հանդիպումը։ Ըստ Բաքվի զլմ-ների, Լավրովը նշել է, որ Մոսկվան պատրաստ է ամեն կերպ նպաստել 2020 թվականի նոյեմբերի 9, 2021 թվականի հունվարի 11 և նոյեմբերի 26-ի փաստաթղթերի իրագործմանը։

«Հաղորդակցության ուղիների ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խումբը, մեր գնահատմամբ, որոշակի առաջընթաց ունի։ Մենք հայկական կողմի հետ քննարկում ենք այն հարցերը, որոնք պետք է համաձայնեցվեն։ Մենք ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպես կարելի է ամենահարմարավետ ճանապարհով լուծել ավտոմեքենաների երթևեկությունը կազմակերպելու խնդիրը։ Ռուսաստանը կաջակցի այդ աշխատանքին մինչև արդյունքի հասնելը։ Հուսով եմ, որ դա տեղի կունենա շուտով», ասել է Լավրովը:

Ալիևն իր հերթին ասել է․ «Վստահ եմ, որ այն ջանքերը, որ մենք գործադրում ենք, դրականորեն կընդունվեն նաև հայկական կողմից, և երկարաժամկետ առճակատմանը վերջ կդրվի»։ Նա ասել է նաեւ, որ հաղորդակցությունների բացման և ադրբեջանական բեռների և քաղաքացիների համար Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն անարգել մուտք ապահովելու ուղղությամբ 2020 թվականի նոյեմբերի հռչակագրի կատարման գործնական քայլեր են պետք:

«Ընդհանուր առմամբ, իրավիճակի կարգավորման մեր հայեցակարգի շրջանակներում, կարծում եմ, որ հնարավոր կլինի գտնել շատ գործնական քայլեր, որոնք կնպաստեն դրան, և մենք, իհարկե, ակնկալում ենք նաև Ռուսաստանի Դաշնության գործուն ջանքերը Կովկասում կայուն խաղաղության կայացման գործում», ասել է Ալիևը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Բորելը հունիսի 24-ին կժամանի Թեհրան

Հաջորդը

Գարեգին Բ Կաթողիկոսը հանդիպել է Արցախի պետնախարարի և ՄԻՊ-ի հետ

Առնչվող նյութեր
Դիտել

Վաշինգտոնում տեղի կունենա ԱՄՆ պետքարտուղարի, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը

Ամերիկյան կողմի նախաձեռնությամբ այսօր՝ նոյեմբերի 7֊ին, Վաշինգտոնում տեղի կունենա Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտեւղար Էնթոնի Բլինքենի…
Դիտել

ԵՄ-ն համաձայնեցրել է Իրանի դեմ պատժամիջոցների չորրորդ փաթեթը

Եվրամիության երկրների արտաքին գործերի նախարարությունների ղեկավարներն այսօր Բրյուսելում համաձայնեցրել են Իրանի դեմ պատժամիջոցների չորրորդ փաթեթը։ Այս մասին հաղորդում…
Դիտել

Կպարզեցվի մաքսային ձևակերպումների փաստաթղթերի տրամադրման գործընթացը

Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ 2022թ. հունվարի 7-ից «Մեկ պատուհան» էլեկտրոնային համակարգին միացվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը,…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share