Կաշառք ստանալու համար ՃՈ երեք տեսուչ ձերբակալվել է

ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունից ստացված նյութերի հիման վրա Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ ոստիկանության առանձին պաշտոնատար անձանց կողմից կաշառք պահանջելու և ստանալու, պաշտոնեական դիրքը չարաշահելու, ինչպես նաև քաղաքացիների կողմից ոստիկանության պաշտոնատար անձանց կաշառք տալու առերևույթ հանցագործությունների դեպքերի առթիվ:

Քրեական վարույթով փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանության» տեսուչներ Կ. Հ.-ն, Կ. Մ.-ն և Ա. Ա.-ն երթևեկության կանոնների խախտումներ, իսկ որոշ դեպքերում անգամ կոպիտ խախտումներ թույլ տված՝ առանց ԱՊՊԱ պայմանագրի կամ վարորդական վկայականի երթևեկող, նույնիսկ վարորդական իրավունքից զրկված բազմաթիվ վարորդների նկատմամբ արձանագրություններ չկազմելու դիմաց վերջիններից պահանջել և ստացել են մինչև 10.000 ՀՀ դրամ կաշառք:

Բացի այդ, նախաքննությամբ տվյալներ են ստացվել նաև այն մասին, որ ոստիկանության հիշյալ պաշտոնատար անձինք, անձնական շահագրգռվածությունից ելնելով, չարաշահել են պաշտոնեական դիրքը և խախտումներ թույլ տված վարորդների նկատմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ չեն կազմել:

30.01.2023 թ.-ին  ՃՈ տեսուչներ Կ. Հ.-ն, Կ. Մ.-ն և Ա. Ա.-ն կաշառք պահանջելու և ստանալու կասկածանքով ձերբակալվել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից:

Կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, ինչպես նաև իրականացվում են քննչական և վարութային գործողություններ՝ առերևույթ հանցագործությունների, ինչպես նաև դրանք կատարած անձանց ամբողջ շրջանակը պարզելու ուղղությամբ:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողել է անփոփոխ

Հաջորդը

ՌԴ-ում ԱՄՆ նոր դեսպան Լին Թրեյսին հարձակման է ենթարկվել

Առնչվող նյութեր
Դիտել

Իսրայելի նախագահը ՀՀ գործընկերոջը ցավակցել է հրդեհի հետևանքով հայ զինծառայողների մահվան կապակցությամբ

Իսրայելի պետության նախագահ Իսահակ Հերցոգը ցավակցական նամակ է հղել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին՝ զինվորական կացարանում հունվարի 19-ին տեղի…
Դիտել

Պարզվել է ընդդիմության քայլերթի ժամանակ խուլիգանություն կատարած անձանցից մեկի ինքնությունը

Պարզվել է քաղաքական ընդդիմության կազմակերպած քայլերթի ժամանակ խուլիգանություն կատարած անձանցից մեկի ինքնությունը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական…
Դիտել

Մետրոպոլիտենի բնականոն աշխատանքը վերականգնվել է

Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանում այսօր առավոտյան քաղաքացիներն իրականացրել են անհնազանդության ակցիա: Քանի որ իրավիճակը կարող…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share