Կառավարությունը աննախադեպ որոշում է կայացրել ԱԻ նախարարության մասով

Այսօր՝ հուլիս 14-ին, Կառավարության նիստում կայացվեց աննախադեպ որոշում ԱԻ նախարարության մասով։ Գործադիրը 1 միլիարդ 200 միլիոն ՀՀ դրամ հատկացրեց գերատեսչությանը։ Այս մասին տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը։

Նախարարը նշել է, որ այդ հատկացումով թարմացվելու է Արտակարգ իրավիճակների նախարարության ավտոպարկը՝ ձեռք բերելով 6 տոննա ջրի տարողությամբ ավտոբաքեր, փրկարարական գույքով համալրված արագ արձագանքման ավտոմեքենաներ, բարելավելու է Երևանի թիվ 2, թիվ 7, թիվ 9, թիվ 11 ՀՓՋ-ների, Սևանի, Ամասիայի, Մարտունու, Վանաձորի, Տավուշի հրշեջ-փրկարարական ջոկատների շենքային պայմանները, Եղվարդի ՀՓՋ-ի ավտոկայանատեղի կապիտալ նորոգում: Արդյունքում թվով 7 հրշեջ ավտոբաքերի համալրումով կարդիականացվի և կթարմացվի հրշեջ-փրկարարական ջոկատների հրշեջ ավտոպարկի 12,1%-ը, իսկ թվով 12 արագ արձագանքման ավտոմեքենաների համալրումով՝ հրշեջ-փրկարարական ջոկատների արագ արձագանքման ավտոմեքենաների ավտոպարկի 20,7%-ը:

Ավտոպարկի արդիականացման և թարմացման արդյունքում կկրճատվի հրդեհների և արտակարգ դեպքերի արձագանքման ժամանակահատվածը, հրդեհի վայր կհասցվի զգալի քանակի հրդեհաշիջող նյութ, կնվազի վառելիքաքսուքային նյութերի ծախսը, կնվազի արտակարգ իրավիճակներից և հրդեհներից մարդկային զոհերի քանակը, նյութական և մշակույթային արժեքների կորուստները (բնակչությանն ու պետությանը պատճառված վնասի չափերը):

Ծրագրի իրականացման արդյունքում Սևանի, Ամասիայի, Մարտունու, Տավուշի Վանաձորի հրշեջ-փրկարարական ջոկատների, ԱԻՆ վարչական համալիրի 2-րդ մասնաշենքի անձնակազմը կապահովվի ծառայության անցկացման համար անհրաժեշտ կոմունալ-կենցաղային և շենքային պայմաններով, իսկ Եղվարդի ՀՓՋ-ն կկարողանա իրենց ամրացված և բացօթյա կայանված հրշեջ-փրկարարական տեխնիկան պահել փակ և տաքացվող ավտոկայանատեղերում, ինչը կերկարացնի այդ տեխնիկայի շահագործման (ծառայության) ժամկետները և կնվազեցնի ձմեռային սեզոնում բացօթյա կայանված տեխնիկայի մարտունակ վիճակում պահպանման ու տեխնիկական վիճակի ամենօրյա ստուգման համար պահանջող վառելիքային ռեսուրսների ծախսը:

Վերոնշյալ շենքերի կապիտալ վերանորոգումից հետո ԱԻ նախարարությունը կունենա ամբողջովին վերանորոգված ՀՓՋ-ներ և շենք-շինություններ:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Մհեր Գրիգորյանը և Տոյվո Կլաարը քննարկել են տարածաշրջանային զարգացումները

Հաջորդը

ԵՊԲՀ հիվանդանոցային համալիրներում ամփոփել են ինքնագլոր վարելու հետևանքով գրանցված վնասվածքները

Առնչվող նյութեր
Դիտել

Սաստիկ բքի պատճառով Արտաշավանից մինչև Ծիլքար ճանապարհահատվածը փակ է

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ փետրվարի 6-ին՝ ժամը 12։20-ի դրությամբ, սատիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով Արտաշավանից…
Դիտել

Արարատ Միրզոյանը հանդիպել է Պաղեստինի ԱԳ նախարարին

Նոյեմբերի 11-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովի 41-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով Փարիզում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել…
Դիտել

«Փեթակի» տնտեսվարողները պահանջում են հստակ օր հայտարարել՝ երբ են վերադառնալու աշխատանքի

«Փեթակ» առևտրի կենտրոնի տնտեսվարողները պահանջում են հստակ օր հայտարարել՝ թե երբ կարող են վերադառնալ աշխատանքի։ Այս մասին Ֆեյսբուքի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share