Կասեցվել է կիսաֆաբրիկատների արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արարատի մարզայն կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել անհատ ձեռնարկատեր Արմեն Մանուկյանին պատկանող կիսաֆաբրիկատների արտադրամասում (Արարատի մարզ, Նոր Խարբերդ համայնք):

Այս մասին տեղեկանում ենք սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից:

Վերահսկողության արդյունքում հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ, մասնավորապես՝

արտադրական հատվածը չի համապատասխանել հիգիենայի պահանջներին, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող սարքավորումները, գործիքները,  պարագաներն ու բեռնարկղերը պատշաճ չեն մաքրվել և ախտահանվել, չեն ձեռնարկվել համապատասխան միջոցներ կենդանիների, միջատների մուտքը արտադրամասի տարածք կանխելու համար, սննդամթերքի արտադրության գործընթացում օգտագործվող սեղանները պատրաստված չեն եղել օրենսդրությամբ ներկայացվող պահանջներին համապատասխանող նյութերից, սննդամթերքի հետ անմիջական շփում ունեցող աշխատակիցները ենթարկված չեն եղել պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննությունների, չեն ունեցել սանիտարական գրքույկներ:

Կազմակերպության արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ խախտումներն ու թերացումները վերացնելու համար:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Կարեն Անդրեասյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Հաջորդը

Եվրախորհրդարանի պատգամավորը Հայաստանի աջակցության ակցիա է արել

Առնչվող նյութեր
Դիտել

Ուկրաինայի հարցում Մոսկվայի և Երևանի դիրքորոշումները տրամագծորեն տարբերվում են. Պեսկով

«Ուկրաինայի հարցում Մոսկվայի և Երևանի դիրքորոշումները տրամագծորեն տարբերվում են․ ՌԴ-ն կշարունակի համառորեն բացատրել իր ճշմարտացիությունը»․ այս մասին լրագրողներին…
Դիտել

ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարը Բելառուսի նախագահի խոսքերը համարել է հախուռն

ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարի պատասխանը ԶԼՄ-ների հարցին «Բելառուսի նախագահի հախուռն, բանակցությունների տրամաբանությունից կտրված և ամենևին ոչ դաշնակցային֊գործընկերային հայտարարությունները,…
Դիտել

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ընտանիքներում 38 ծնունդ է գրանցվել

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված  անձանց ընտանիքներում 38 ծնունդ է գրանցվել.  14-ը Երևանում է, 24-ը՝ ՀՀ մարզերում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share