ԿԳՄՍ նախարարի պատվիրակությունը մեկնել է Վրաստան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային երկօրյա այցով մեկնել է Վրաստան՝ երկկողմ համագործակցության և համատեղ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր քննարկելու նպատակով։

Պատվիրակության կազմում են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, Երևանի Վ. Պետրոսյանի անվան թիվ 51 հիմնական դպրոցի տնօրեն Լուսինե Ղասաբօղլյանը:

Վրաստան աշխատանքային այցի շրջանակում նախատեսվում է ստորագրել «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Վրաստանի կրթության և գիտության նախարարության միջև կրթության և գիտության ոլորտում համագործակցության մասին» հուշագիր, ինչպես նաև փոխըմբռնման հուշագիր՝ Երևանի պետական համալսարանի և Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարանի միջև:

Եվս մեկ հուշագիր կստորագրվի Երևանի Վարդգես Պետրոսյանի անվան թիվ 51 հիմնական դպրոցի և Թբիլիսիի թիվ 104 հանրային դպրոցի միջև համագործակցության վերաբերյալ:

Աշխատանքային այցի ընթացքում կստորագրվի նաև «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Վրաստանի մշակույթի, սպորտի և երիտասարդության գործերի նախարարության միջև Հայաստանում և Վրաստանում փոխադարձ մշակույթի օրերի անցկացման մասին» փոխըմբռնման հուշագիր:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Զինծառայողի դին հայտնաբերվել է ծառից կախված. նախաձեռնվել է քրեական վարույթ

Հաջորդը

<strong>ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը ԱՄԷ պետնախարարի հետ</strong>

Առնչվող նյութեր
Դիտել

Ռուբեն Ռուբինյանը մասնակցում է Անթալիայի դիվանագիտական ֆորումին

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում ՀՀ բանագնաց, ՀՀ հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը մասնակցում է Անթալիայի դիվանագիտական ֆորումին։ Ռուբինյանը, Թուրքիայի…
Դիտել

«Վրաստանը չեզոք և անաչառ միջնորդ է Ադրբեջանի և Հայաստանի միջև»․ Ղարիբաշվիլի

Վրաստանը չեզոք և անաչառ միջնորդ է Ադրբեջանի և Հայաստանի միջև։ Այս մասին Դավոսում կայացած ֆորումի ժամանակ հայտարարել է…
Դիտել

Փելոսին խոսել է Հայաստան այցի նպատակների մասին

Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան ի ցույց կդնի ԱՄՆ հանձնառությունը՝  անվտանգ, տնտեսապես…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share