Կթարմացվեն Երևանի գեղարվեստական շատրվանների ջրամղիչ համակարգերը

Նորերով կփոխարինվեն, առանձին դեպքերում էլ կթարմացվեն երևանյան մի քանի գեղարվեստական շատրվանների ջրամղիչ 12 համակարգեր

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի հանձնարարությամբ քաղաքապետարանի 2022 թվականի տարեկան ծրագրով մեկնարկել են մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի, «Երևանի 2750-ամյակի», «Շողակաթ» Հ/Ը հարևանությամբ գտնվող ջրավազանի, Գ.Նժդեհի հրապարակի, Գայի արձանի և Օղակաձև զբոսայգու 5-րդ հատվածին հարակից գեղարվեստական շատրվանների 12 պոմպերի փոխարինման, առանձին դեպքերում էլ՝ վերակառուցման նախնական աշխատանքները: Ծրագրում ներառվել են այդպիսի միջամտության առաջնահերթ կարիք ունեցող պոմպերը:

Գործընթացի ավարտից հետո ակնկալվում է ունենալ տեխնիկապես արդիականացված ենթակառուցվածքային համակարգ:

Այս պահին ավարտվել է ջրային կառույցների այդ հանգույցների ուսումնասիրությունը: Պոմպերի տեղադրումը կմեկնարկի առաջիկայում:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

«Ռոման»՝ Կոնֆերենցիաների լիգայի հաղթող

Հաջորդը

Սուրեն Պապիկյանն ընդունել է Արցախում ՌԴ խաղաղապահ ուժերի հրամանատարին

Առնչվող նյութեր
Դիտել

Ուկրաինան ուժեղացնում է Բելառուսի եւ Ռուսաստանի հետ սահմանների պաշտպանությունը

Ուկրաինան ուժեղացնում է մի շարք մարզերի սահմանների պաշտպանությունը, որոնք հարեւան են ՌԴ-ի եւ Բելառուսի հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը,…
Դիտել

Քաղաքացին կեղծ ցուցմունք է տվել Առուշ Առուշանյանի դեմ

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի կողմից քաղաքացի Ա.Օ.-ին ընտրակաշառք…
Դիտել

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share