Կուրթանում դեմ են ՀԷԿ-ի կառուցմանը

Լոռու մարզի Գյուլագարակ խոշորացված համայնքի Կուրթան բնակավայրի բնակիչները ստորագրահավաքով դիմել են Գյուլագարակի ղեկավարին` Ձորագետի վրա ՀԷԿ-ի կառուցման ծրագրի վերաբերյալ բացասական եզրակացություն ներկայացնելու պահանջով:

«Մենք` Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Գյուլագարակ խոշորացված համայնքի Կուրթան բնակավայրի բնակիչներս, դեմ ենք Ձորագետի վրա «Լոռվա ամրոց»  ՍՊԸ կողմից ՀԷԿ-ի կառուցմանը։ Պահանջում ենք Գյուլագարակ խոշորացված համայնքի տեղական ինքնակառավարման մարմիններից պաշտպանել համայնքի բոլոր բնակիչների, այդ թվում Կուրթան բնակավայրի բնակիչների օրինական շահերն ու իրավունքները, օրենքով սահմանված կարգով կասեցնել գործընթացը՝ ներկայացնելով բացասական եզրակացություն Ձորագետ գետի վրա ՀԷԿ կառուցման վերաբերյալ «Լոռվա ամրոց» ՍՊԸ-ի կողմից ներկայացված ՀԷԿ-ի կառուցման նախագծին»,- նշել են բնակիչները:

Ստորագրահավաքին միացել է 354 բնակիչ, գործընթացը շարունակվում է:

Հիշեցնենք, Լոռու մարզի Գյուլագարակ խոշորացված համայնքի Կուրթան բնակավայրում` «Լոռվա ամրոց» ՍՊԸ-ի նախաձեռնությամբ, նոյեմբերի 8-ին տեղի են ունեցել հանրային լսումներ`  «Լոռիբերդ» փոքր հիդրոէլեկտրակայանի (ՀԷԿ) կառուցման նախագծի վերաբերյալ:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հայաստանի գիտնականները իրավունք են ստանում օգտվելու ԵՄ ամենամեծ ֆինանսավորում ունեցող գիտական ծրագրից

Հաջորդը

Միջադեպի պատճառով Ստեփանակերտ-Բերձոր միջպետական ճանապարհը փակ է

Առնչվող նյութեր
Դիտել

Մեսսին IFFHS-ի վարկածով ճանաչվել է 2022 թ. աշխարհի լավագույն ֆուտբոլիստ

Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան (IFFHS) ՊՍԺ-ի և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսիին ճանաչել է 2022 թվականի…
Դիտել

ՊԲ-ն հրապարակել է նահատակված 78 զինծառայողի անուն

Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված զինծառայողները․ Պահեստազորային Ավետիսյան Անդրանիկ Սամվելի, ծնվ. 1997թ. Կամավորական Մանվելյան Արթուր Իգորի, ծնվ.…
Դիտել

Արցախում իրադրությունը եղել է հարաբերականորեն կայուն. ԱՀ ՊՆ

Օգոստոսի 11-ի լույս 12-ի գիշերը և առավոտյան 09:00-ի դրությամբ օպերատիվ իրադրությունը շփման գծում, չնայած պահպանվող որոշակի լարվածությանը, եղել…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share