Հակամարտության կարգավորման հիմքում պետք է առաջին հերթին ընկած լինի Արցախի կարգավիճակի որոշումն այն սահմաններում, որտեղ ինքնորոշվել է․ Արա Այվազյան

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը հեռու է կարգավորված լինելուց, այս մասին Երևանում ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսին հայտարարեց ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը։

Ըստ Արա Այվազյանի՝ բացառապես խաղաղ բանակցությունների միջոցով է հնարավոր հասնել համապարփակ քաղաքական կարգավորման, որը հաշվի կառնի բոլորի իրավունքները և խաղաղություն ու կայունություն կբերի Հարավային Կովկաս։

«Նման կարգավորման հիմքում պետք է առաջին հերթին ընկած լինի Արցախի կարգավիճակի որոշումն այն սահմաններում, որտեղ ինքնորոշվել է Արցախի ժողովուրդը։ Կարգավորման սկզբունքները մշակվել են ԵԱՀԿ ՄԽ համանախագահության կողմից, և մենք շահագրգռված ենք միջազգային հանրության կողմից միջնորդական մանդատով օժտված այդ ձևաչափի գործունեության առավել ամրապնդման և ակտիվացման մեջ», – ասաց Այվազյանը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Լավրով. Քննարկվում է «Սպուտնիկ V»-ն Հայաստանում արտադրելու հնարավորությունը

Հաջորդը

Ռոբերտ Քոչարյանը կգլխավորի «Վերածնվող Հայաստան» եւ ՀՅԴ կուսակցությունների դաշինքը

Առնչվող նյութեր
Դիտել

Հանրային լողափի տարածքը մաքրվել է աղբից

«Սևան» ազգային պարկի Ծովագյուղ համայնքի հանրային լողափի տարածքը մաքրվել է աղբից Զանգվածային լրատվամիջոցների կողմից հնչեցված ահազանգերի հիման վրա…
Դիտել

Աննա Հակոբյանը Շիրակի մարզպետի հետ ձեռք է բերել կարևոր պայմանավորվածություն

Շիրակի մարզպետարանը տեղեկացնում է, որ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի օրերս Շիրակի մարզ կատարած այցի շրջանակներում մարզպետ Նազելի Բաղդասարյանի…
Դիտել

Խոշոր հրդեհ Արցախի Ասկերանի շրջանի Դահրավ համայնքում. այրվել է 4 բնակելի տուն

Հուլիսի 18-ին՝ ժամը 18:10-ին Ասկերանի արտակարգ իրավիճակների շրջանային բաժնի ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել Ասկերանի շրջանի Դահրավ գյուղում…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share