Համայնքային մանկապարտեզները կհամալրվեն ինտելեկտուալ ուսոցողական գրքերով

Համայնքային մանկապարտեզները հաջորդ տարի կհամալրվեն ինտելեկտուալ ուսոցողական գրքերով: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ գույքագրվել են կարիքներն ու առաջարկվող նյութերի փաթեթը:

Երևանի քաղաքապետարանում արխիվային գործի վարումն առաջիկայում ամբողջությամբ կկազմակերպվի նոր պայմաններում: Մինչև հիմա ամբողջ արխիվը պահպանվում էր մեկ սենյակում: Փաստաթղթերի մի մասն էլ վարչություններն իրենց սենյակներում էին տեղավորում: Հաջորդ փուլով քայլեր կձեռնարկվեն արխիվի թվայնացման ուղղությամբ:

Քաղաքացիների զանգերին արագ արձագանքելու և բարձրացվող խնդիրներին համապատասխան ընթացք տալու նպատակով՝ Երևանի քաղաքապետարանի «Թեժ գիծ» ծառայությունում ծրագրային բարելավումներ են արվել: Ծառայության միջոցով օրական միջինը 600 զանգ է ստացվում, այսօր՝ դրանցից 400-ին միանգամից պատասխանելու հնարավորություն է ստեղծվել, մյուսներին՝ պատասխանվում է հետադարձ կապի միջոցով: Բացի այդ, ներդրվել են ինչպես օպերատորների աշխատանքի գնահատման, այնպես էլ՝ որոշումների մասին ավտոմատ ծանուցման համակարգեր:

Ավարտվել են Օղակաձև զբոսայգու չորրորդ հատվածում նոր տեղադրված հուշարձանի և հարակից տարածքի արտաքին լուսավորության ցանցի կառուցման աշխատանքները:

Տարեկան ծրագրով ընթացքի մեջ են Աբովյան պուրակի համալիր բարեկարգման աշխատանքները: Ծրագրի շրջանակում ամբողջությամբ կարդիականացվի արտաքին լուսավորության և ոռոգման ցանցը, կտեղադրվեն նստարաններ, աղբամաններ, կտրվեն կանաչապատման նոր լուծումներ:

Երևանյան լճի մաքրման ծրագրի շրջանակում 2022թ. ծավալուն աշխատանք է իրականացվել նաև եղեգների չորացման ուղղությամբ: Տարածքից 8 հա-ից ավել եղեգ է հանվել: Գալիք տարի ևս նախատեսվում են եղեգների չորացման և մաքրման աշխատանքներ իրականացնել՝ Երևան մտնող Հրազդան գետի հատվածից մինչև Երևանյան լիճ:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Նոյեմբերի 7-13-ը Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 116 նոր դեպք

Հաջորդը

Կներդրվի «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը

Առնչվող նյութեր
Դիտել

Սերժ Սարգսյանը ցուցմունք է տալիս (տեսանյութ)

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով դատաքննությունը։ Այսօրվա նիստում ցուցմունքներ է տալիս…
Դիտել

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի Սամարղանդում կայանալիք ՇՀԿ գագաթնաժողովին

Ստեղծված իրավիճակով պայմանավորված Հայաստանի Հանրապետության վարչապետը չի մասնակցելու Սամարղանդում կայանալիք Շանհայի համագործակցության կազմակերպության նիստին. այս մասին հայտնեցին ՀՀ…
Դիտել

ԱՄՆ պետքարտուղարը հեռախոսազրույցներ է ունեցել Փաշինյանի և Ալիևի հետ

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը առանձին հեռախոսային բանակցություններ է վարել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share