Համաշխարհային ջազը հայկական երանգով

Ջազի միջազգային օրը Երևանում ամփոփվել է Գաֆէսճեան արվեստի կենտրոնի պուրակում կազմակերպված բացօթյա համերգով: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։

Ջազային երեկոյի բեմում էին հայաստանյան լավագույն ջազային կատարողներն ու խմբերը՝ Կարեն Գևորգյան կվարտետը, Ռաֆայել Պետրոսյան կվինտետը, Դավիթ Գյոդակյան բենդը, Լևոն Մալխասյան բենդը, Վահագն Հայրապետյան տրիոն, Տոնի Կարապետյանը, Freeman jazz band-ը, New quintet band-ը, ինչպես նաև Հայաստանի պետական ջազային նվագախումբը: Ջազի միջազգային օրվա գլխավոր միջոցառման հատուկ հյուրերն էին աշխարհահռչակ ջազային երաժիշտներ՝ Անդրե Մանուկյանը (Ֆրանսիա) և Չայնա Մոսեսը (ԱՄՆ):

Երևանի քաղաքապետարանի ու Ջազի հայկական ասոցացիայի նախաձեռնությամբ կազմակերված համերգին ներկա է գտնվել Երևանի քաղաքապետը:

Ողջույնի իր խոսքում Հրաչյա Սարգսյանը շնորհակալություն է հայտնել աշխարհահռչակ ջազային երաժիշտ Չայնա Մոսեսին՝ Երևան այցի համար և ընդգծել, որ համայնքը վերականգնելով ավանդույթները պետք է ակտիվացնի քաղաքի մշակութային կյանքն ու հանդես գա տարբեր նախաձեռնություններով:

Երեկոյի ընթացում երևանցիներն ու քաղաքի հյուրերը հնարավորություն ունեցան ունկնդրելու ինչպես հայկական, այնպես էլ համաշխարհային լավագույն ջազային ստեղծագործությունները:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՀՀ-ում առկա են զանգվածային անկարգությունների կազմակերպման և իրականացման իրական վտանգներ. ԱԱԾ

Հաջորդը

Մեքենայում հայտնաբերվել է երկու գնդացիր

Առնչվող նյութեր
Դիտել

Հայկ Մարությանը ներկայացրել է Երևանի Օղակաձև այգու հիմնանորոգված հատվածը (տեսանյութ)

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ներկայացրել է Երևանի Օղակաձև զբոսայգու հիմնանորոգված 6-րդ գոտին, որի տարածքում կառուցվել է մայրաքաղաքի առաջին…
Դիտել

Արցախում հունիսի 29-ից մինչև հուլիսի 5-ը դադարեցվելու է գազամատակարարումը

Արցախի Հանրապետության տարածք մտնող մայրուղային բարձր ճնշման գազատար խողովակի վրա տեխնիկական աշխատանքներով պայմանավորված՝ ս․թ․ հունիսի 29-ից մինչև հուլիսի…
Դիտել

ՊԵԿ-ը բացահայտել է շուրջ 500 միլիոն դրամի հարկեր չվճարելու դեպք

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը շարունակում է  կառուցապատման ոլորտում հարկային մարմնի հսկողության ենթակա իրավախախտումներով…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share