Համերգ՝ նվիրված հայ մեծանուն բանաստեղծ Վահագն Դավթյանի 100-ամյա հոբելյանին

Դեկտեմբերի 25-ին Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի մեծ դահլիճում տեղի ունեցավ համերգասրահի վերաբացման առիթով մեկնարկած տոնական համերգաշարի երկրորդ համերգը՝ Տիգրան Հեքեքյանի ղեկավարած «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի մասնակցությամբ։
Այն նվիրված էր 20-րդ դարի հայ մեծանուն բանաստեղծ Վահագն Դավթյանի 100-ամյա հոբելյանին։

Միջոցառմանը մասնակցում էին նաև ասմունքող Սիլվա Յուզբաշյանը, դերասան Արթուր ՈՒթմազյանը և գրականագետ Էմմա Գրիգորյանը։

Հնչեցին Վահագն Դավթյանի գրվածքները՝ բանաստեղծություններ, հուշ-պատառիկներ մանկությունից։ Հուզիչ էին կտորները եղեռնի պատճառով Արևմտյան Հայաստանի մնացյալ հողերի հետ կորսված՝ բանաստեղծի հայրենի Արաբկիր գյուղաքաղաքի մասին. կարոտալի նկարագրությունները կապույտ կավե տանիքների, Եփրատի կապույտ ալիքների ու տատիկի թխած հացի անուշ բույրի մասին, որ մանկության բույրն էր…

Երեկոյի ընթացքում նաեւ ցուցադրվեց Արամ Սուքիասյանի փոքրիկ ֆիլմը բանաստեղծի մասին։
Ամբողջ միջոցառումը հայրենասիրությանը, հայրենապաշտությանը, հայրենի հողին, պատմությանն ու ոգուն նվիրված ձոն էր, աղոթք, խնկարկում, որ անտարբեր չթողեց հանդիսատեսին, ում աչքերում հաճախ արցունք էր երևում։ Նաև ոգու, հաղթական զարթոնքի, հույս ու ուժ ներշնչող երեկո էր՝ շատերի պնդմամբ այս օրերին բոլորին օդի պես անհրաժեշտ:

Թերևս իրոք կարևոր և արդիական հույզեր, մտքեր պարգևեց միջոցառումը ներկաներին՝ հերթական անգամ փաստելով, որ հայ մեծերի գործը ժամանակ չի ճանաչում և իր առաքելությունն է կատարում նրանց ապրելուց էլ դարեր անց՝ կրթում է, ուղի հարթում, ապրեցնում: 

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հունվարի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ

Հաջորդը

Սա դանդաղ զարգացող ցեղասպանություն է․դեսպան Տիգրան Մկրտչյան

Առնչվող նյութեր

Ադրբեջանական ստորաբաժանումները կրկին կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ

Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 00:10-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան…
Դիտել

Մհեր Հակոբյան․Ռազմավարական նախաձեռնությունը գտնվում է թշնամու ձեռքին (տեսանյութ)

Ռազմաքաղաքական վերլուծաբան Մհեր Հակոբյանը «Ազդագիր» կայքի խնդրանքով մեկնաբանել է հայ-ադրբեջանական սահմանի լարվածությունը եւ Հայաստանի իշխանությունների գործողությունները։
Դիտել

Արդարադատության միջազգային դատարանը Ադրբեջանի դեմ Հայաստանի պահանջի վերաբերյալ լսումներ կանցկացնի

ՄԱԿ-ի առանցքային դատական մարմինը՝ Արդարադատության միջազգային դատարանը, հունվարի 30-ին Ադրբեջանի դեմ Հայաստանի ներկայացրած հայցի հիման վրա հանրային լսումներ…
Դիտել

Արցախում անհավասարակշիռ վիճակում գտնվող քաղաքացին նռնակ է նետել ոստիկանության ծառայողների ուղղությամբ

Ժամը 13:30-ին ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունից հայտնել են, որ Մ.Մաշտոց փողոցի բնակելի տներից մեկում Ստեփանակերտի ՔՈՎ ուժեղացված խումբը…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share