Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը ՌԴ առաջնահերթություններից է․ Լավրով

Ռուսաստանը, որն անմիջականորեն սահմանակից է Հարավային Կովկասին, շահագրգռված է այդ տարածաշրջանի կայունությամբ և բարգավաճմամբ։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Հարավային Կովկասի հանրապետությունների հետ մեզ կապում են ընդհանուր պատմությունը, հոգևոր-մշակութային մտերմությունը, ժողովուրդների միջև ամուր բարեկամությունը։ Ռուսաստանը, որն անմիջականորեն սահմանակից է Հարավային Կովկասին, շահագրգռված է այդ տարածաշրջանի կայունությամբ և բարգավաճմամբ, փոխշահավետ օգտագործմամբ և տրանսպորտային-լոգիստիկ, առևտրա-ներդրումային, տեխնոլոգիական հնարավորությունների բացահայտմամբ։ Հենց դրան են ուղղված մեր դիվանագիտության ջանքերը»,- նշել է Լավրովը պատասխանելով զլմ-ների հարցերին։

Լավրովրի խոսքով այս առումով առաջնային խնդիրներից մեկը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումն է։

«Հիմք են հանդիսանում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի, նոյեմբերի 26-ի և 2022 թվականի հոկտեմբերի 31-ի հայտարարությունները։ Համոզված ենք, որ գործընթացի հաջողությունն ամբողջությամբ կախված է այդ եռակողմ պայմանավորվածություններին հստակ հետևելուց»,- նշել է Լավրովը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Մետրոպոլիտենի զարգացման ուղղությամբ Երևանը կգործակցի Թեհրանի հետ

Հաջորդը

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իրանի նախագահին

Առնչվող նյութեր
Դիտել

Թալիբները գնդակոծել են Աֆղանստանի Բաղլան նահանգի կենտրոնը

Կառավարական ուժերի և արմատական «Թալիբան» շարժման զինյալների միջև մարտերը սկսվել են լույս երկուշաբթի գիշերը` Աֆղանստանի հյուսիս-արրեւելքում գտնվող Բաղլան…
Դիտել

Սյունիքում բացվեց Իրանի հյուպատոսությունը

Հայաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանը և Հոսսեյն Ամիր Աբդոլլահիանը համատեղ ազդարարեցին Կապանում Իրանի Իսլամական Հանրապետության…
Դիտել

Ադրբեջանցի «էկոակտիվիստներն» այսօր ժամը 18:00-ից ժամանակավորապես կդադարեցնեն Լաչինի միջանցքում իրենց ակցիաները

Ադրբեջանցի «էկոակտիվիստներն» այսօր ժամը 18:00-ից ժամանակավորապես կդադարեցնեն Լաչինի միջանցքում իրենց ակցիաները. այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Շուշիի…
Դիտել

Կարող ենք փաստել, որ Լաչինի միջանցքը չի գտնվում ՌԴ վերահսկողության տակ․ Միրզոյան

Մոսկվայում մեկնարկել է ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Սերգեյ Լավրովի երկկողմ հանդիպումը։ Արարատ Միրզոյանը, ողջունելով…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share