Հայ-ճապոնական գործակցության շարունակությունը վավերացվել է փաստաթղթերով

Այսօր Արտակարգ իրավիճակների նախարարությունում ԱԻ նախարարի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանի և Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) Վրաստանի գրասենյակի մշտական ներկայացուցիչ Էջիրի Յուկիհիկոյի, ինչպես նաև ծրագրի համակարգող Քոիչի Շիվակուի կողմից ստորագրվել է «Աղետների ռիսկի նվազեցման նպատակով ճգնաժամային հաղորդակցության եւ հանրային իրազեկման բարելավման ծրագրի» երկրորդ փուլի պայմանագիրը:

Սա հայ-ճապոնական համատեղ ծրագիր է, որը մեկնարկել է 2019 թվականի փետրվարին և կավարտվի 2023թ.-ի հունվարին: Հայ և ճապոնացի մասնագետներից կազմված աշխատանքային խմբերը համատեղ մշակել են գործողությունների ստանդարտ ընթացակարգի և լրատվամիջոցների ներկայացուցիչների համար նախատեսված ուղեցույցի նախնական տարբերակներ:

ԳՍԸ-ի շրջանակում որպես թիրախ են ընտրվել, հատկապես, երկրաշարժերի, սողանքների և անտառային հրդեհների ժամանակ տեղեկատվության տրամադրման և հանրային իրազեկվածության բարձրացմանն ուղղված գործընթացները, իսկ ուղեցույցի ստեղծումը նպատակ ունի լրագրողներին զինել աղետների կառավարման հիմնական սկզբունքների և հասկացությունների մասին գիտելիքներով, որպեսզի նշանակալի ներդրում ունենան հասարակության կրթման գործում: Առաջիկայում կմշակվեն ճգնաժամային հաղորդակցության վերաբերյալ ուսումնական նյութեր և կիրականացվի լրագրողների վերապատրաստում:

«Ճապոնիայի միջազգային զարգացման գործակալության հետ մեր գործակալությունը սկսվել է հենց մեր կառույցի ձևավորման սկզբից: Տարիների ընթացքում այդ համագործակցությունը եղել է տարաբնույթ՝ հրշեջ-փրկարարական մեքենաների տրամադրումից մինչև սեյսմիկ կայանների տեղադրում, քաղպաշտպանության ոլորտում աջակցությունից մինչև ճգնաժամային իրազեկման զարգացման ծրագրեր: Կարևորելով Միասնական համակարգող հանձնաժողովի 4-րդ նիստի արդյունքները՝ վստահ եմ, որ ծրագրի շրջանակում ձեռք բերված ինչպես տեսական, այնպես էլ գործնական գիտելիքները, տեխնիկական աջակցությունը կնպաստեն ճգնաժամային հաղորդակցության զարգացմանը և աղետներին դիմակայուն հասարակության պատրաստմանը »,- նշել է ԱԻ նախարարի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը:

Ճապոնական կողմն ԱԻՆ-ին շնորհակալություն է հայտնել հաջողված և շարունակական գործակցության համար:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Իտալիա

Հաջորդը

Մենք, որպես ժողովուրդ, շատ լավ գիտենք ուսուցչի տեղը մեր արժեքային համակարգում․ Արմեն Սարգսյան

Առնչվող նյութեր
Դիտել

30 տարի առաջ Հայաստանն ու ԱՄՆ դիվանագիտական հարաբերություններ հաստատեցին

30 տարի առաջ՝ 1992թ․ հունվարի 7-ին, Հայաստանը և Ամերիկայի Միացյալ Նահանգները պաշտոնապես դիվանագիտական հարաբերություններ հաստատեցին, որից երկու շաբաթ…
Դիտել

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ է ընտրվել հանրապետական Քեվին ՄաքՔարթին

15-րդ ընտրական փորձից հետո ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ է ընտրվել հանրապետական Քեվին ՄաքՔարթին։ ՄըքՔարթին ստացել է 216, նրա…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share