«Հայաստան» դաշինքի թեկնածու Արմեն Չարչյանը ձերբակալվել է

Հատուկ քննչական ծառայությունը մանրամասներ է հայտնել «Հայաստան» դաշինքի թեկնածու Արմեն Չարչյանի ձերբակալությունից։

ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող «Հայաստան» դաշինքի թեկնածուի կողմից նախընտրական փուլում իրեն ենթակա աշխատակիցների նկատմամբ ճնշում գործադրելու վերաբերյալ 2021 թվականի հունիսի 18-ին «Բաղրամյան 26» տելեգրամյան ալիքով տարածված ձայնագրության փաստով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով:

Ըստ քրեական գործի նյութերի` «Հայաստան» դաշինիքի թեկնածու Ա. Չ.-ն, օգտագործելով իրենից ծառայողական կախվածության մեջ գտնվելու հանգամանքը, իր ղեկավարած բժշկական կենտրոնի աշխատակիցներին հարկադրել է պարտադիր կերպով մասնակցել Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին:

Վերջինս, մասնավորապես, հորդորել է դեմ քվեարկել գործող իշխանություններին` միաժամանակ սպառնալով, որ իր պահանջը չկատարելու դեպքում իր և ողջ տնօրինության կողմից արժանանալու են «շատ ավելի կոշտ վերաբերմունքի» և «խիստ անհամարժեք պատասխանի», և որ ինքն ու իր ղեկավարությամբ գործող ստորաբաժանումների ղեկավարները «ստուգելու են», թե ովքեր են մասնակցել ընտրություններին` ակնարկելով, որ ինքն է որոշում նրանց «սերունդների ճակատագիրը»:

ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված ծանր հանցանք կատարելու կասկածանքով Ա. Չ.-ն ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից ձերբակալվել է:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Խստորեն դատապարտում ենք Բաքվի դատարանի ապօրինի վճիռը. ՀՀ ԱԳՆ

Հաջորդը

Եվրո-2020․ Անգլիան չհաղթեց Շոտլանդիային

Առնչվող նյութեր
Դիտել

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 243 նոր դեպք

Հայաստանում մեկ օրում կատարվել է 5906 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 243 նոր դեպք, առողջացել է 132 քաղաքացի, արձանագրվել…
Դիտել

ՌԴ ԱԳՆ-ն կոչ է արել Թուրքիային ցամաքային գործողություններ չսկսել Սիրիայում

Մոսկվան շարունակում է Անկարային համոզել Սիրիայում ցամաքային գործողություններ չսկսել. այս ուղղությամբ հաջողություններ կան, հայտնել է Ռուսաստանի Դաշնության նախագահի…
Դիտել

Պետք է գիտակցել, որ կարգավորումներն ունեն կարևոր նպատակ՝ կանխել ապօրինի ձկնորսությունը․ՇՄՆ

Պետք է հարգել արդյունագործական որսի թույլատրելի չափաքանակների և ժամկետների վերաբերյալ Կառավարության որոշումը, որը հիմնված է Գիտությունների ազգային ակադեմիայի…
Դիտել

Ադրբեջանին կոչ ենք անում զորքերը վերադարձնել իրենց սկզբնական դիրքեր. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը պատասխանել է Ադրբեջանի վերջին ագրեսիայի վերաբերյալ «Լուրերի» հարցերին: «Ինչպե՞ս եք գնահատում Ադրբեջանի գործողությունները Հայաստանի ինքնիշխան…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share