«Հայաստանը դեռևս ամբողջությամբ դուրս չի բերել իր զորքերը Ադրբեջանի տարածքներից». Ալիև

«Թեև Հայաստանը 2022 թվականին Պրահայում և Սոչիում ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, դեռևս ամբողջությամբ դուրս չի բերել իր զորքերը Ադրբեջանի տարածքներից։ Ղարաբաղում շարունակում են մնալ ապօրինի հայկական կազմավորումներ ու քրեական տարրեր», – այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով Անկարայում ընթացող թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովում։

«Հայաստանը խուսափում է նաև Զանգեզուրի միջանցքի բացման պարտավորությունից։ Այսպիսով, Հայաստանը կոպտորեն խախտում է 2020 թվականի նոյեմբերի 10-ին ստորագրված հայտարարությունը և դրա համար պետք է պատասխանատվության ենթարկվի»,- հայտարարել է Ալիևը։ 

Ալիևը նաև խոսել է, այսպես կոչված, «արևմտյան Ադրբեջանի» մասին՝ նշելով, որ «Հայաստանը փոխադարձության սկզբունքի հիման վրա պետք է ապահովի արևմտյան ադրբեջանցիների իրավունքներն ու անվտանգությունը»։ 

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Երկրաշարժ Իրանի Խոյ քաղաքից 41 կմ հարավ-արևմուտք

Հաջորդը

Սուրեն Պապիկյանը ներկայացրել է ՀԱՊԿ մեխանիզմների գործարկման վերաբերյալ առկա խնդիրները

Առնչվող նյութեր
Դիտել

«Թուրքիան ցանկանում է օգնել՝ հասնել հրադադարի Ուկրաինայում». Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիայի նպատակը Ուկրաինայում շուտափույթ հրադադարի հասնելն է։ Աստանայում Ասիայում փոխգործակցության…
Դիտել

Չեմ կարող ասել, որ որևէ կոնկրետ արդյունք ունենք․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ որոշ մանրամասներ է ներկայացրել Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետների հանդիպումից։…
Դիտել

Արման Թաթոյանն ու Գեղամ Ստեփանյանը Արցախում հետաքրքիր փաստեր են հավաքագրել

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը Արցախի գործընկերոջ՝ Գեղամ Ստեփանյանի հետ փետրվարի 14-16-ը փաստեր են հավաքագրել 44-օրյա պատերազմից հետո Արցախի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share