Հայաստանը «Եվրատեսիլում» կներկայացնի երգչուհի Բրյունետը

Հայաստանն այս տարի «Եվրատեսիլում» կներկայացնի երգչուհի Բրյունետը: Որոշումը կայացվել է Հանրային հեռուստաընկերության անցկացրած ներքին ընտրության արդյունքում: Այս մասին տեղեկացնում է Հանրային հեռուստաընկերությունը։

Բրյունետը հանրությանը հայտնի է մի քանի հիթային երգերով և պատրաստվում է նոր շունչ բերել եվրատեսիլյան մեծ բեմ: «Ուրախ եմ ձեզ հետ կիսվել այս նորությամբ: Ես պարզապես երաժշտություն եմ ստեղծում, որով այս անգամ կիսվելու եմ եվրոպական լսարանի հետ», – նշում է «Եվրատեսիլ 2023»-ում Հայաստանի պատվիրակը:

Բրյունետը երգել սկսել է 4 տարեկանից, իսկ ստեղծագործում է 15 տարեկանից: Իր բոլոր երգերի երաժշտության և բառերի հեղինակը հենց ինքն է: Բրյունետի «Գիշեր», «Smoke Break», «Բաց կապույտ աչքերդ» երգերը կարճ ժամանակում հիթ են դարձել և միլիոնավոր դիտումներ գրանցել Յութուբում:

«Եվրատեսիլ 2023» երգի մրցույթն այս տարի անցկացվելու է Լիվերպուլում. կիսաեզրափակիչները կկայանան մայիսին 9-ին և 11-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսին 13-ին: Բրյունետը ելույթ կունենա երկրորդ կիսաեզրափակչի առաջին հատվածում:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Մեկնարկել են Սուրեն Պապիկյանի շրջայցերը ՊՆ բոլոր զորամասեր

Հաջորդը

Արմեն Գյոզալյանը նշանակվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատար

Առնչվող նյութեր
Դիտել

3 հիմնական բարեփոխում, որ արվել է կենսաթոշակային ապահովության ոլորտում

3 հիմնական բարեփոխում, որ արվել է կենսաթոշակային ապահովության ոլորտում 2022 թվականի ընթացքում։ 2022 թվականի սեպտեմբերի 1-ից բարձրացել են…
Դիտել

ՊՆ-ն հայտնել է զոհված զինծառայողի անունը

Մայիսի 17-ին Սոթքի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների կրակի հետևանքով զոհված զինծառայողն է՝ Էդգար Վահանի Սուլեյմանյանը (2003թ.): Հայաստանի Հանրապետության…
Դիտել

Արցախում 13 երեխա գտնվում է ռեանիմացիոն և նորածնային բաժանմունքներում

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share