Հայաստանը հավատարիմ է Հարավային Կովկասում երկարատև խաղաղությանը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը դիվանագիտական ծառայությունն ավարտելու կապակցությամբ հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Նորվեգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Հելենե Սանդ Անդրեսենի հետ:

Ողջունելով դեսպանին Հանրապետության նախագահը բարձր է գնահատել նրա ջանքերն՝ ուղղված հայ-նորվեգական հարաբերությունների զարգացման գործում և հաջողություններ մաղթել հետագա աշխատանքային գործունեության մեջ:

Դեսպան Անդրեսենը շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, շեշտել է, որ դիվանագիտական առաքելության ընթացքում մշտապես առաջնորդվել է Հայաստանի և Նորվեգիայի բարեկամական հարաբերությունների ու համագործակցության առավել բարձր մակարդակ ապահովելու նպատակով:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Վարդենիս-Սոտք ուղղությամբ ադրբեջանական կողմի ագրեսիվ և նախահարձակ գործողություններին, որոնց հետևանքով վիրավորվել է 4 հայ զինծառայող: Նախագահ Խաչատուրյանը շեշտել է, որ Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ արվող ռազմական ոտնձգությունները խոչընդոտում են տարածաշրջանում կայուն և հարատև խաղաղության հաստատմանը:

Զրույցի ընթացքում Հանրապետության նախագահն ընդգծել է, որ Հայաստանը հավատարիմ է Հարավային Կովկասում երկարատև խաղաղության և հարևանների հետ բարիդրացիական հարաբերություններ ձևավորելու իր դիրքորոշմանը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Բռնցքամարտի ԱԱ. Նարեկ Մանասյանը զիջեց մրցակցին՝ դառնալով բրոնզե մեդալակիր

Հաջորդը

Ադրբեջանական կողմը կրակում է Կութի և Սոթքի դիրքերի ուղղությամբ.ՊՆ

Առնչվող նյութեր
Դիտել

Ընթացիկ ռազմական գործողությունն ավելի է վատթարացնելու իրավիճակը. Կլաար

Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը թվիթերյան իր միկրոբլոգում գրել է. «Ողբերգական լուրեր ենք ստացել այսօր ականների…
Դիտել

ԱՄՆ դեսպանը հանդիպել է խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչների հետ

Դեսպան Քվինը խորհրդարանի ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչների հետ մարտի 24-ին տեղի ունեցած հանդիպման ընթացքում ընդգծեց Միացյալ Նահանգները պատրաստակամությունն աջակցել…
Դիտել

ԱԺ-ում մեկնարկել են «Հայաստան» խմբակցության կազմակերպած լսումները

ԱԺ-ում մեկնարկել են Լաչինի միջանցքը փակելու վերաբերյալ «Հայաստան» խմբակցության կազմակերպած խորհրդարանական լսումները։ Մեկնարկին խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը կոչ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share