ՌԴ ԱԳՆ-ն՝ բողոքի նոտա է հղել ՀՀ ԱԳՆ-ին

ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը գրություն է ուղարկել ՀՀ արտաքին գործերի նախարարություն, որում վրդովմունք է արտահայտված «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում տեղի ունեցած ողբերգության մեջ ռուսական կառույցների հասցեին հնչած մեղադրանքների վերաբերյալ։

«Մենք վրդովված ենք տեղական տեղեկատվական դաշտում շրջանառվող ցինիկ նյութերից, որոնցում հայհոյախառն ու կեղծ մեղադրանքներ են հնչում ռուսական կառույցների հասցեին՝ այս տարվա օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում տեղի ունեցած ողբերգության մեջ ներգրավված լինելու վերաբերյալ։

Մենք սա դիտարկում ենք որպես ուղղակի սադրանք քաղաքական ուժերի կողմից, որոնք կանգնած են նման ակնարկների հետևում։ Այս ամենի նպատակն է խաթարել ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունները։ Մենք Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք քայլեր՝ ուղղված նման անբարյացակամ դրսևորումները ճնշելուն՝ ներառյալ անհրաժեշտ հանրային մեկնաբանությունները»,- ասված է գրության մեջ ։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հայաստանը սգում է

Հաջորդը

Ջերմաստիճանը ցերեկային ժամերին կհասնի +41 աստիճանի

Առնչվող նյութեր
Դիտել

Covid-19. Առոջացել է 1117 մարդ, արձանագրվել է 22 մահվան դեպք

Ապրիլի 9-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 201158 դեպք, որոնցից 180160-ն` առողջացած, 3697-ը` մահվան ելքով:…
Դիտել

ՀՀ վարչապետի հնչեցրած տեսակետներն առաջացրել են մտահոգություններ. Արցախի ԱԽ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ հունվարի 11-ին հրավիրվել է Անվտանգության խորհրդի նիստ, որին մասնակցում էին ԱՀ ԱԺ…
Դիտել

Պետք է բացառվեն նախագծային շեղումները. Հայկ Մարության

Բարձր ռիսկայնության 4-րդ քաղաքաշինական օբյեկտներում պետք է բացառվեն նախագծային շեղումները։ Այս մասին աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ հայտարարել է…
Դիտել

Լաչինի միջանցքի կարգավորումները բանակցված են և ստորագրված, այդ թվում՝ Ադրբեջանի նախագահի կողմից․ Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Մյունխենում արած հայտարարությանը, թե անցակետեր պետք է…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share