Հայաստանը ֆանտաստիկ աշխատանք է տարել․ Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահը՝ երևանյան առաջնության մասին

Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիայի (EWF) նախագահ Անտոնիո Կոնֆլիտին վստահ է` Հայաստանը կարող է նորից ընդունել Եվրոպայի առաջնությունը:

«Մրցաշարի 9 օրերը և հատկապես վերջին օրը,  հիանալի էին: Կազմակերպվածությունն, անշուշտ, հրաշալի էր: Դուք տեսակ, որ մրցումային վերջին օրը մարզադահլիճը լեփ-լեցուն էր: Այդպես էլ դատարկ նստատեղեր չգտա տրիբունաներում: Այս ամենը ծանրամարտի համար շատ կարևոր ուղերձ է, քանի որ նախորդ տարին հեշտերից չէր մեզ համար: Եվ հիմա հանրության այս աջակցությունն իսկապես շատ լավ է»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ֆեդերացիայի նախագահը:
 

Ըստ Կոնֆլիտիի՝ կազմակերպչական առումով հայկական կողմը ֆանտաստիկ աշխատանք է տարել: «Հպարտորեն կարող եմ ասել, որ մենք Եվրոպայում կարող ենք անել այնպես, որ ցույց տանք ամբողջ աշխարհին, որ ունակ ենք կազմակերպել աշխարհի առաջնության, Օլիմպիական խաղերի մակարդակի մրցաշար: Այո, Երևանը կարող է նորից կազմակերպել Եվրոպայի առաջնություն: Շարունակում ենք աշխատել միասին, նրանք էլ պետք է շարունակական աշխատանք տանեն: Եթե անկեղծ, մրցաշարից առաջ սպասում էի, որ այն հաջողված կլինի, սակայնչէի սպասում, որ կլինի այնքան հաջողված,  որքան հիմա տեսնում եմ»,-ասաց նա:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Վերականգնվել է պետությանը պատճառած վնասից 43 մլն դրամը. ԱԱԾ

Հաջորդը

Զենքի շրջանառությունը կարգավորող օրենքն ուժի մեջ մտնելու ժամկետը կերկարաձգվի

Առնչվող նյութեր
Դիտել

Վահան Քերոբյանը հանդիպել է բանկերի ներկայացուցիչների հետ

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը երեկ հանդիպել է տարբեր բանկերի ներկայացուցիչների հետ` «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու…
Դիտել

Հայաստանն ու Արցախն անցել են ծանր պայքարի բովով, և հենց այդ պայքարն է դարձել Արցախի հայկական մնալու գրավականը. Վահագն Խաչատուրյան

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն ուղերձ է հղել Արցախի Հանրապետության հռչակման 31-ամյակի առթիվ: «Սիրելի հայրենակիցներ, 1991 թ. սեպտեմբերի 2-ին…
Դիտել

Արցախի փրկարարները հայտնաբերել են եւս 5 զինծառայողի աճյուն

Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հարավային թևում՝ Ջրականի (Ջաբրայիլ) և Վարանդայի (Ֆիզուլի) շրջաններում այսօր իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում Արցախի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share