Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերը մոտեցրել են դիրքորոշումները. Զախարովա

Ռուսաստանը ողջունում է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի համանախագահությամբ գործող եռակողմ աշխատանքային խմբի գործունեության ակտիվացումը: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով Հայաստանի Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» լրատվական ծրագրի թղթակցի հարցին:

«Մենք ողջունում ենք Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խմբի գործունեության ակտիվացումը երեք երկրների փոխվարչապետերի համանախագահությամբ: Ինչպես գիտեք՝ հունիսի 3-ին տեղի էր ունեցել աշխատանքային խմբի հերթական՝ 10-րդ նիստը, կողմերին հաջողվել է մոտեցնել դիրքորոշումները մի շարք հարցերում:

Քննարկումները շարունակվել են հունիսի 16-17-ին Պետերբուրգյան միջազգային տնտեսական ֆորումի շրջանակներում: Ռուսական կողմը կշարունակի սերտ աջակցություն ցուցաբերել տվյալ գործընթացին», – նշել է Մարիա Զախարովան:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Լավրովը հունիսի 22-23-ին կայցելի Թեհրան

Հաջորդը

Թուրքական պատվիրակությունը Մոսկվայում բանակցություններ է վարել ուկրաինական հացահատիկի հարցով 

Առնչվող նյութեր
Դիտել

Լիանա Գյուրջյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ Լիանա Գյուրջյանը նվաճեց Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալ։ Պոկում վարժությունում Գյուրջյանը 6-րդն էր: Իսկ…
Դիտել

Արմեն Գրիգորյանն ու Հնդկաստանի ԱԳ նախարարը Նյու Դելիում կարճատև զրույց են ունեցել

Նյու Դելիում Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ: Այս…
Դիտել

Սանջայ Վերման այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Հայաստան կատարած այցի շրջանակներում Հնդկաստանի ԱԳՆ Արևմտյան ուղղության քարտուղար Սանջայ Վերման այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share