Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերվող պայմանավորվածությունը ենթակա է լինելու վավերացման ԱԺ-ի կողմից. Նորայր Նորիկյան

Ադրբեջանի հետ դելիմիտացիա և դեմարկացիա իրականացնելու նպատակով միջպետական հանձնաժողով ստեղծելու մասին պայմանագիրը ենթակա է վավերացման ՀՀ Ազգային Ժողովի կողմից։ Այս մասին ֆեյսբուքում գրել է «Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանը

«ՀՀ սահմանադրության 116-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետի համաձայն՝ Ազգային ժողովը վավերացնում, կասեցնում կամ չեղյալ է հայտարարում այն միջազգային պայմանագրերը՝ որոնք ունեն քաղաքական կամ ռազմական բնույթ.

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ Ազգային ժողովը, Կառավարության առաջարկությամբ, միջազգային պայմանագրերը վավերացնում, կասեցնում և չեղյալ է հայտարարում օրենքով՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

«Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի 2-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն՝ միջազգային պայմանագիրը` Հայաստանի Հանրապետության և պայմանավորվող մյուս կողմի (կողմերի) միջև մեկ փաստաթղթի կամ փոխկապակցված և միմյանցից անբաժանելի մեկից ավելի փաստաթղթերի տեսքով գրավոր ձևակերպված և միջազգային հանրային իրավունքով կարգավորվող համաձայնություն է՝ անկախ դրա անվանումից.

Նույն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ ՀՀ վարչապետն ունի միջազգային պայմանագիրն առանց լիազորագրի ստորագրելու իրավասություն:

Նույն օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը Կառավարության առաջարկությամբ վավերացնում է այն միջազգային պայմանագրերը, որոնք ունեն քաղաքական կամ ռազմական բնույթ:

Վերը նշված իրավական նորմերի լույսի ներքո հարկ եմ համարում արձանագրել, որ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանների որոշման /Դելիմիտացիա/ և սահմանագծի անցկացման /Դեմարկացիա/ իրականացման համար միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների համաձայն պետք է ստեղծվի միջպետական խառը հանձնաժողով:

Ակնհայտ է, որ տվյալ դեպքում Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերվող պայմանավորվածությունը՝ դելիմիտացիա և դեմարկացիա իրականացնելու համար, միջազգային պայմանագիր է, որ որը շոշափում է թե՛ ռազմական, թե՛ քաղաքական բաղադրիչ, հետևաբար պարտադիր ենթակա է լինելու վավերացման ԱԺ-ի կողմից, որովհետև դրա հետևանքները, ըստ էության, վերաբերում են ՀՀ տարածքային ամբողջականությանը, անվտանգությանը, և ընդհանուր առմամբ ամբողջովին պաշտպանական համակարգին:

Ուստի՝ ՀՀ կառավարության կամ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից որևէ ստորագրված փաստաթուղթ Ադրբեջանի հետ դելիմիտացիա և դեմարկացիա իրականացնելու համար միջպետական խառը հանձնաժողով ձևավորելու մասին, ենթակա է վավերացման ՀՀ Ազգային Ժողովի կողմից, քանի որ հանդիսանում է միջազգային պայմանագիր:

Ավելի՛ն, ՀՀ Ազգային ժողովը ՀՀ սահմանադրության 116-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ կարող է ոչ միայն վավերացնել, այլև ԿԱՍԵՑՆԵԼ կամ ՉԵՂՅԱԼ հայտարարել նշված միջազգային պայմանագիրը:

Իսկ եթե կներկայացվի հիմնավորում կամ պատճառաբանություն, որ այն միջազգային պայմանագիր չէ, այդ դեպքում պետք է հիմնավորվի, թե ՀՀ վարչապետը կոնկրետ իր ո՞ր իրավասությամբ է առաջնորդվելու այդպիսի փաստաթուղթ ստորագրելիս, քանի որ ՀՀ սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:
Ավելի՛ն, պետք է հանրությանը հիմնավորվի, թե այդպիսի պայմանավորվածությունն իրավական առումով ի՞նչ կարգավիճակ ունի, եթե միջազգային պայմանագիր չէ»,- գրել է Նորայր Նորիկյանը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Երևանը դիմել է Մոսկվային. ԱԳՆ մամուլի խոսնակ

Հաջորդը

Արման Թաթոյանը պատասխանել է ԱՄՆ-ում հայկական լրատվամիջոցների հարցերին (տեսանյութ)

Առնչվող նյութեր
Դիտել

ԱՄՆ-ն խորը մտահոգություն է հայտնել Ադրբեջանի զորքերի տեղաշարժի առնչությամբ

Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է գազամատակարարման խափանման և Ադրբեջանի զորքերի տեղաշարժի առնչությամբ: Հայաստանն ու Ադրբեջանը պետք է օգտագործեն…
Դիտել

Երևան է ժամանում Կովկասյան հարցերով ավագ խորհրդատու Լուիս Բոնոն

Այսօր Երևան կժամանի Հարավային Կովկասում բանակցությունների հարցերով ԱՄՆ Պետդեպարտամենտի ավագ խորհրդական Լուիս Բոնոն։ Նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ…
Դիտել

Բայդենը կճանաչի հայերի ցեղասպանությունը. Wall Street Journal

Ամերիկայի միացյալ նահագների նախագահ Ջո Բայդենը մտադիր է պաշտոնապես ճանաչել Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը, հայտնում է…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share