Հայաստանի և Վրաստանի ԱԳ նախարարները քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Մարտի 29-ին աշխատանքային այցով Թբիլիսիում գտնվող Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Վրաստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Դավիդ Զալկալիանիի հետ:

Զրուցակիցները գոհունակությամբ նշել են, որ այս տարի լրանում է Հայաստանի և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը և մանրամասն քննարկել են հայ-վրացական բարեկամական փոխգործակցության լայն օրակարգին առնչվող հարցեր՝ պատրաստակամություն հայտնելով ջանքեր գործադրել երկկողմ և բազմակողմ մակարդակներում համագործակցության շարունակական զարգացման, Հայաստանի և Վրաստանի միջև քաղաքական երկխոսության ամրապնդման ուղղությամբ:

ԱԳ նախարարները անդրադարձել են տնտեսական հարաբերությունների հետագա ակտիվացմանը, երկու երկրների միջև ապրանքաշրջանառության աճի հնարավորություններին, տրանսպորտային հաղորդակցության ոլորտում համագործակցության հեռանկարներին:

Քննարկվել են տարածաշրջանային և միջազգային անվտանգությանը վերաբերող մի շարք հարցեր։

Արարատ Միրզոյանն անդրադարձել է ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների կողմից Լեռնային Ղարաբաղի Փառուխ գյուղ ներխուժմանը, Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ շարունակական հոգեբանական ճնշումների իրականացմանը և հումանիտար ճգնաժամի ստեղծանն ուղղված գործողություններին։ Ընդգծվել է ադրբեջանական ստորաբաժանումների՝ մարտի 23-ի ելման դիրքեր վերադարձի և 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ հսատատված հրադադարի ռեժիմի լիակատար պահպանման անհրաժեշտությունը։

Արարատ Միրզոյանն ներկայացրել է նաև հայկական կողմի դիրքորոշումը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ սկսելու վերաբերյալ՝ այդ համատեքստում ընդգծելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջնորդական դերը: Կարևորվել է իրավիճակի դեէսկալացիային և տարածաշրջանում կայունության հաստատմանն ուղղված ջանքերի գործադրումը:

ՀՀ ԱԳ նախարարը գործընկերոջն է ներկայացրել նաև Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների առանց նախապայմանների կարգավորման գործընթացը

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ուկրաինան նշել է անվտանգության երաշխավորներին

Հաջորդը

Արցախի նախագահը հանդիպել է ՊԲ հրամկազմի հետ

Առնչվող նյութեր
Դիտել

Երևանում տեղի է ունեցել Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստը

Երևանում տեղի է ունեցել Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստը, որին մասնակցել են վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի Դաշնության…
Դիտել

ՀՀ և ԱՀ ԱԳ նախարարները քննարկել են Արցախում ստեղծված իրավիճակը

Դեկտեմբերի 23-ին Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ընդունել է Արցախի պատվիրակությանը՝ ԱԳ նախարարի պաշտոնակատար Դավիթ Բաբայանի գլխավորությամբ: Հանդիպման…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share