Հայաստանն ընտրվեց ՄԱԿ ԶՀԿ գործադիր խորհրդի անդամ

Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը տեղեկացնում է, որ ՄԱԿ ԶՀԿ Եվրոպայի տարածաշրջանի 66-րդ նիստի շրջանակներում կայացած քվեարկության արդյունքում՝ Հայաստանն ընտրվել է ՄԱԿ ԶՀԿ գործադիր խորհրդի անդամ 2021-2025թթ. ժամանակահատվածի համար։

«Այսօր Աթենքում տեղի ունեցած ՄԱԿ ԶՀԿ Եվրոպայի տարածաշրջանի 66-րդ նիստի շրջանակներում կայացած քվեարկության արդյունքում՝

Հայաստանն ընտրվեց ՄԱԿ ԶՀԿ գործադիր խորհրդի անդամ 2021-2025թթ. ժամանակահատվածի համար, ինչը կնպաստի Հայաստանի՝ Եվրոպայի տարածաշրջանում դիրքերի բարելավմանը եւ ճանաչելիության բարձրացմանը։

Սա նաեւ հնարավորություն է ամրապնդելու համագործակցությունը խորհրդի անդամ այլ պետությունների հետ։

Որոշվեց 2022 թ․-ին ՄԱԿ ԶՀԿ Եվրոպայի տարածաշրջանային հանձնաժողովի 67-րդ նիստը անցկացնել Հայաստանում:

Նիստին մասնակցել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Ալֆրեդ Քոչարյանը»,- նշված է հաղորդագրությունում։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Կսրբագրվի՞ անցյալը, Կունենա՛նք ապագա․Սարգիս Զորանյան

Հաջորդը

«Վերելք»-ը իրականացնելու է մարտական հերթապահության հերթափոխ

Առնչվող նյութեր
Դիտել

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանն ահազանգեր է ստացել երեկ սահմանում տեղի ունեցած փոխհրաձգությունից տուժած բնակիչներից

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը այսօր ահազանգեր է ստացել, որ ադրբեջանական զինված ուժերը երեկ` 2021թ. հուլիսի 23-ին անմիջապես ՀՀ…
Դիտել

Աստանայում մեկնարկել է ԱՊՀ մասնակից պետությունների ԱԳ նախարարների խորհրդի նիստը

Աստանայում մեկնարկել է ԱՊՀ մասնակից պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը։ Այս մասին ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է ՀՀ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share