Հայաստանն ու Իտալիան խորացնում են արդարադատության ոլորտում գործակցությունը

Հայաստանի արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը հոկտեմբերի վեցին, Հռոմում հանդիպել է Իտալիայի արդարադատության նախարար Մարտա Կարտաբիային։

Նախարար Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել հանդիպման հնարավորության համար և ընդգծել, որ Հայաստանի կառավարությունը շահագրգռված է նոր խթան հաղորդելու Հայաստան-Իտալիա հարաբերություններին:

Շեշտելով, որ արդարադատության բարեփոխումները Հայաստանի կառավարության օրակարգի ամենակարևոր ուղղություններից են՝ Կարեն Անդրեասյանն իտալացի գործընկերոջը ներկայացրել է վերջին երեք տարիների ընթացքում այդ ոլորտում իրականացված աշխատանքները, ինչպես նաև անդրադարձել Հայաստանի հակակոռուպցիոն օրակարգին, մարդու իրավունքների պաշտպանությանը, ոստիկանության, քրեակատարողական համակարգի և այլ ոլորտների բարեփոխումներին:

Կարեն Անդրեասյանը Մարտա Կարտաբիայի հետ զրույցում շեշտել է, որ Հայաստանի կառավարությանը հաջողվել է ստեղծել նոր և թափանցիկ ինստիտուտներ՝ միջազգային, այդ թվում` եվրոպական գործընկերների աջակցությամբ։ Այդ համատեքստում, նախարարն իր երախտագիտությունն է հայտնել Իտալիային «Հայաստանում հակակոռուպցիոն բարեփոխումների ամրապնդում» ծրագրի ներդրման համար, որով ԵԱՀԿ-ն օգնում է ՀՀ կառավարությանը ստեղծել Հակակոռուպցիոն կոմիտե։ Հիշեցնենք, որ Ծրագրի հիմնական դոնոր պետությունը Իտալիայի Հանրապետությունն է:

Հայաստանի արդարադատության նախարարը Մարտա Կարտաբիային Հայաստան այցելելու հրավեր է արել։

Հանդիպմանը հաջորդել է երկու երկրների Արդարադատության ակադեմիաների միջև համագործակցության խորացմանը նպաստող հուշագրի ստորագրման արարողությունը։

Փաստաթուղթը ստորագրել են Հայաստանի արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը և Իտալիայի արդարադության ինստիտուտի նախագահ Ջորջիո Լատանցին։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՀՀ ՄԻՊ-ը Իտալիայի խորհրդարանում ներկայացրել է հայ գերիների նկատմամբ ադրբեջանական խոշտանգումների ապացույցներ

Հաջորդը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով

Առնչվող նյութեր
Դիտել

Արշակ Կարապետյանը հանձնարարել է ուշադրություն դարձնել զինված ուժերում բջջային կապից օգտվելու հրամանի պահանջների կատարմանը

Սեպտեմբերի 22-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի գլխավորությամբ անցկացվել է զինված ուժերում ձմռան նախապատրաստական աշխատանքներին նվիրված հավաք-խորհրդակցություն։ ՊՆ…
Դիտել

Բոլոր պատվաստանյութերն այս պահին օգտագործվում են․ Անահիտ Ավանեսյան

Հայաստանի հանրապետության առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնել է, որ արտակարգ իրավիճակներով պայմանավորված` COVID 19-ի բոլոր պատվաստանյութերն այս պահին…
Դիտել

Հայաստանի ներկայացուցիչներն ավարտել են ելույթները Համաշխարհային ուսանողական ձմեռային 31-րդ խաղերում

ԱՄՆ Լեյք Փլեսիդ քաղաքում ավարտվել են Համաշխարհային ուսանողական ձմեռային 31-րդ խաղերը, որին մասնակցել են նաև Հայաստանի ներկայացուցիչները։ Հայ…
Դիտել

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1774 նոր դեպք

Հայաստանում մեկ օրում կատարվել է 6630 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1774 նոր դեպք, առողջացել է 2574 քաղաքացի, արձանագրվել…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share